Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ինչու՞ է չեղարկվել «Տաշիր» ընկերության հետ պայմանագիրը

Ինչու՞ է չեղարկվել «Տաշիր» ընկերության հետ պայմանագիրը
30.05.2018 | 17:33

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը խորհրդարանում լրագրողների հարցին ի պատասխան նշեց, թե ինչու է չեղարկվել «Տաշիր» ընկերության հետ Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի պայմանագիրը:


«Բարձրավոլտ էլեկտրական ցանցերը պետք է 25 տարով հավատարմագրային կառավարման հանձնվեր «Տաշիր գրուպին», բայց այս պահին դադարեցվել է պայմանագիրը և այն մնալու է պետական հիմնարկություն: Պայմանագրում նշված կետեր կային, որոնք ուղղակի ձեռնտու չէին պետությանը»,- ասաց նա:
Հարցին, որ տեղեկություններ կան՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է փորձում ձեռք բերել ԲԷՑ-ը, նախարարը պատասխանեց՝ բացարձակ սուտ է: Արթուր Գրիգորյանը չմանրամասնեց, թե ինչ կետերի մասին է խոսքը, որ ձեռնտու չէին պետությանը: Նա ասաց, որ ուսումնասիրության արդյունքում եկել են այն եզրահանգման, որ ավելի օգտակար կլինի, եթե այդ կազմակերպությունը մնա պետական:


Նախարարը նաև ասաց, որ գազի և էլեկտրաէներգիայի սակագների հնարավոր նվազեցման մասով քննարկումներ են ընթանում, սակագնի բարձրացման մասին խոսք չկա: Նա նշեց, որ հնարավոր է՝ քննարկումների արդյունքում սակագները մնան նույնը` քննարկումները նախարարությունում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասնագետների հետ: «Նայում ենք՝ հնարավոր բոլոր վերլուծություններն անելու պարագայում հնարավոր կլինի էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխություն անել»` նշեց նա:

Դիտվել է՝ 2210

Մեկնաբանություններ