Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ասում են...

Ասում են...
11.09.2018 | 00:19

...թե քաղաքապետի ընտրության ժամանակ ՀՀԿ-ն ոչ մի թեկնածուի ամբողջությամբ չի սատարելու, թողել են` ով ինչպես կամենա, ում ցանկանա, աջակցի, բացի մեկից: «Իմ քայլը» դաշինքը ներկայացնող Հայկ Մարությանին ոչ մի ՀՀԿ-ական սկզբունքորեն չի աջակցելու:

Սակայն նախապես, ասում են, ՀՀԿ-ում այլ որոշում է եղել` աջակցել մեկ միասնական թեկնածուի, որն իրենց գաղափարապես ու մարդկայնորեն ավելի ընդունելի է: Խոսքը «Լույս» դաշինքը ներկայացնող Արտակ Զեյնալյանի մասին է: Սակայն ՀՀԿ-ում «գցել-բռնել» են ու հասկացել, որ այդ պարագայում էլ իրենց ձայները գնալու են Հայկ Մարությանին, և հրաժարվել են միասնական որոշումից, քանզի ակնհայտ է, որ քաղաքապետարանում «Լույս» դաշինքը կմիանա «Իմ քայլին» ու քաղաքապետ կկարգի Հայկ Մարությանին:

Դիտվել է՝ 17697

Մեկնաբանություններ