ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Բացարձակապես իր ոճով` Պուտինի տարեվերջյան ասուլիսը

Բացարձակապես իր ոճով` Պուտինի տարեվերջյան ասուլիսը
21.12.2018 | 21:26

Տարեցտարի Պուտինը հրավիրում է լրագողներին, որ նրանք իրեն ճիշտ թեզիսներ հրամցնեն: Նա ներկայանում է մտահոգ ու վճռական քաղաքական գործիչ: Բայց Ռուսաստանի իրավիճակի հետ դա որևէ առնչություն չունի` գրում է Կատարինա Վագները Frankfurter Allgemeine Zeitung-ում: Այդ մեծ իրադարձությանը հեռուստաալիքները մի քանի օր նախապատրաստում են ռուսաստանցիներին, ասուլիսը պետք է խորհրդանշի բացությունն ու թափանցիկությունը և ցույց տա մարդկանց, նախևառաջ աղքատ շրջանների, որ իրենց խնդիրներին էլ ուշադրություն է դարձվում, համենայն դեպս` մի քանի ժամ: Բայց բոլոր հարցերը, անկախ իրենց բովանդակությունից, ընդամենը թեզիսներ ու պատրաստի կարծրատիպեր են, որ նախագահին հնարավորություն են տալիս ներկայանալ բարի, հասկացող, իր ժողովրդին սիրող, խնդիրներ լուծող ղեկավարի դերում: Լրացուցիչ հարց տալն անհնար է:

Նրա տեսակենտը մնում է անառարկելի: Պետական հեռուստաալիքի լրագրողներից մեկը ասուլիսում մեջբերեց Ալեքսանդր Կուդրինի տեսակետը Ռուսաստանի տնտեսության թույլ զարգացածության մասին, ի պատասխան Պուտինը ժպիտով ասաց, որ Կուդրինը լավ փորձագետ է ու ինքը հաճախ է լսում նրա կարծիքը: Դա պետք է ցույց տար, որ Պուտինն ընդունում է քննադատությունը: Բայց դրան ոչինչ չի հետևում` նա, ինչպես անցած տարիներին, կրկնում է, որ անհրաժեշտ է փոխել տնտեսության կառուցվածքը, որ համարյա ամբողջությամբ հենված է արտահանման վրա, այդ պատճառով, իր խոսքով, կատարվում են մասշատաբային ներդրումներ թվային տեխոնոլգիաներում ու ռոբոտաշինության մեջ: Այդ պահին դահլիճում գտնվողները հավանաբար հիշեցին վերջերս պետական հեռուստատեսության ռեպորտաժներից մեկում ցուցադրված ռոբոտին, որ իրականում ռոբոտի հանդերձանքով մարդ էր: Որ Պուտինի` քննադատության նկատմամբ բարեհոգի վերաբերմունքը վերաբերում է ոչ բոլորին, որ քննադատում են իրեն կամ բացահայտում են անհաճո տեղեկություններ, հեռուստադիտողը չիմացավ` The Insider ինտերնետ ամսագրի հիմնադիր Ռոման Դոբրոխոտովին, որ զբաղվում է Սերգեյ Սկրիպալի թունավորան գործով, ասուլիսին չթողեցին, թեպետ գրանցվել էր ու կարող էր բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել: Արտաքին քաղաքական համարյա բոլոր թեմաները Պուտինն օգտագործեց Արևմուտքին ռուսաֆոբիայի մեջ մեղադրելու համար, իսկ պատժամիջոցներից, նրա խոսքով, Ռուսաստանը հեշտությամբ է գլուխ հանում` գյուղատնտեսությունը, օրինակ, ծաղկում է ապրում: Դա Պուտինի սիրած փաստարկն է պատժամիջոցներին վերաբերող հարցերում, որ իրականում զգալի հարվածում են ռուսական տնտեսությանը: Ի պատասխան եվրոպական պատժամիջոցների` Ռուսաստանն արգելել է արևմտյան մի քանի երկրներից ապրանքների ներկրումը և հիմա ստիպված է ավելի շատ արտադրել, որ հանգեցրել է ապրանքների որակի կտրուկ անկմանը, հատկապես ոչ շատ թանկ: Միջուկային պատերազմի վտանգի մասին Պուտինը մեղմ արտահայտվեց, թեպետ վերջերս բոլորովին այլ տոնով էր խոսում: Միջուկային զենքի օգտագործման հանդեպ իռացիոնալ վախի պահպանումը Ռուսաստանի գլխավոր խնդիրն է` կոնվենցիոնալ պատերազմում Ռուսաաստանը շատ ավելի թույլ է Արևմուտքից: Ռեգիոնների վերաբերյալ հարց ու պատասխանի սխեման նույնն է` լրագրողը պատմում է խնդիրը, Պուտինը նշումներ է անում ու խոստանում ամեն ինչ պարզել և օգնել: Խաբուսիկ հավատը, որ օգնությունը կգա, երբ Պուտինը վերջապես ամեն ինչ իմանա, նրա աջակցության գլխավոր հենասյուններից մեկն է բնակչության շրջանում:
Frankfurter Allgemeine


Հ.Գ. BBC-ին գրում է, որ ՌԴ նախագահը 14-րդ անգամ անցկացրեց ամենամյա մեծ մամլո ասուլիսը և 3 ժամ 45 րոպեում պատասխանեց 61 հարցի: Նա խոսեց Կերչի նեղուցի միջադեպի ու ուկրաինացի նավաստիների, ուկրաինական եկեղեցու, Փոքր ու միջին հեռահարության հրթիռների արգելման պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու ծրագրերի և Եվրոպայում ԱՄՆ հրթիռների տեղակայման, Սիրիայից ԱՄՆ զոորքերի դուրսբերման, Մարիա Բուտինայի, տնտեսության ստագնացիայի ու Կուդրինի, ռեպերների, կենսաթոշակային բարեփոխման և տասնյակ այլ հարցերի մասին: Ընդհանուր գնահատականով` ՌԴ նախագահը կրկնել է այն տեսակետները, որ տարբեր առիթներով ներկայացրել է և նոր ոչինչ ասուլիսում չի ասվել, որ կարող էր առանցքային նշանակություն ունենալ արտաքին կամ ներքին քաղաքականության մեջ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2854

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ