Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Երևանի քաղաքապետարանը 378 միլիոնով 275 միլիոնի գնումներ է կատարել

Երևանի քաղաքապետարանը 378 միլիոնով 275 միլիոնի գնումներ է կատարել
25.01.2019 | 11:51

Երևանի քաղաքապետարանը 378 մլն դրամով գնել է 9 բազմաֆունկցիոնալ կոմունալ ճանապարհային մեքենա: Իհարկե, սա հիանալի քայլ է, բայց մի փոքր թանկ չէ՞: Սրանք էլ հո տոնածառ չե՞ն, որ ճոխության գիրկն ընկնենք, աղբի մեքենաներ են:
Գնումները կատարվել են ռուսական ավտոարտադրող ընկերությունից: Ռուսական «Կամազ» մակնիշի ամենաթանկ մոդելներից մեկը գերմանական «Դայմլեր» ընկերության հետ համատեղ արտադրվող 5490-001-68(T5) մոդելն է: Այս մոդելի մեկ մեքենայի գինը 4146520 ռուբլի է: Ռուսական ռուբլու տատանվող արժեքը մեզ թույլ է տալիս հաշվել և իմանալ, որ 9 բեռնատարները միասին արժեն մոտ՝ 275 միլիոն դրամ: Իսկ ու՞ր է ավելի քան 100 միլիոն ՀՀ դրամը:


Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3269

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ