ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Միքայել Մինասյան. Հարգարժան Մաֆիոզ ընտանիք, դուք ինձնից իսկապես սարսափում եք

Միքայել Մինասյան. Հարգարժան Մաֆիոզ ընտանիք, դուք ինձնից իսկապես սարսափում եք
27.05.2020 | 12:25

Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հարգարժան Մաֆիոզ ընտանիք և նրան սպասարկող մեդիածառաներ, դուք ձեր ստի կայսրության քարոզչությունն իրականացնում եք այնպես, ինչպես երկրի կառավարումը՝ գեղավարի, անարդյունավետ և միայն փող աշխատելու մոլուցքով, ճիշտ այնպես, ինչպես օրինակ պայքարում եք համավարակի դեմ։
Ժպիտով հետևում եմ այս երկու օրերի մեդիահիսթերիային, որի գագաթնակետն էր Հանրային հեռուստատեսության լրատվական ծրագրի այսօրվա ռեպորտաժը։
Այն ապացուցում է.
1. դուք չունեք որևէ պատասխան իմ մեղադրանքներին,
2. ձեր մեթոդները հնացել են, իսկ ձեր ձեռագիրը հնաոճ ու ոչ համոզիչ է,
3. դուք ինձնից իսկապես սարսափում եք։
Մաֆիոզ ընտանեկան զույգ, շարունակեք հետևողականորեն ուշադրության կենտրոնում պահել իմ անձը, որպեսզի հեշտացնեք իմ գործը՝ ձեր խավարը ցրելու իմ առաքելությունը։
Երբեք դատի չեմ տվել մեդիաներին։ Հիմա էլ չեմ պատրաստվում դա անել, քանի որ պատկերացնում եմ այդ մարդկանց հոգեվիճակը, քանի որ ստիպված են կատարել կատաղած պացիենտի խելագար հանձնարարությունները։
Որպես սփոփանք կարող եմ ասել՝ «հեղափոխությանը» ձեր հավատարմությունն ապացուցելուն քիչ մնաց։
Գիտեմ, որ վախեցած եք բոլորդ, և ձեզ հասկանում եմ, քանի որ ժողովրդի զայրույթն արդեն դառնում է անկառավարելի»:

Դիտվել է՝ 2971

Մեկնաբանություններ