Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

Սիրիայի ԱԳՆ. Թուրքիայի գործողությունները խթանում են հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում

Սիրիայի ԱԳՆ. Թուրքիայի գործողությունները խթանում են հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում
04.10.2020 | 13:41

Սիրիան զգուշացնում է Անկարայի միջամտության վտանգավոր հետևանքների մասին Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանը՝ ասվում է Սիրիայի ԱԳՆ հայտարարության մեջ, որը փոխանցել է SANA գործակալությունը: «Թուրքիայի նպատակն է ավելի բորբոքել հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում: Անկարայի գործողություններն ամենուր հանգեցնում են լարվածության աճի և կրոնական հակասությունների սրման»:


Սիրիան կոչ է անում Երևանին և Բաքվին «միջոցներ ձեռնարկել ռազմական էսկալացիան նվազեցնելու և տարաձայնությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ», - ասված է հայտարարության մեջ: «Ադրբեջանի կառավարությունը պետք է զգոն լինի, որպեսզի չընկնի թուրքական ծուղակը և պատասխանի հակամարտության զսպման և երկխոսության վերադառնալու հայկական նախաձեռնություններին», - ընդգծում է Սիրիայի ԱԳՆ-ն:

Դիտվել է՝ 3053

Մեկնաբանություններ