ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Արմեն Աշոտյան․ Հավաքված ամբոխը ծափահարում էր ի պաշտպանություն «նրան» հնչող ելույթներին, և սուլում մեզ

Արմեն Աշոտյան․ Հավաքված ամբոխը ծափահարում էր ի պաշտպանություն «նրան» հնչող ելույթներին, և սուլում մեզ
22.11.2020 | 21:29

2018 թվականի մայիսի 1-ին Ազգային Ժողովում փողոցի հսկայական ճնշման ներքո քննարվում էր «նրա» վարչապետության հարցը։
Մթնոլորտը շիկացած էր։
Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրանին հեռարձակվում էր խորհրրարանի նիստը։


Հավաքված ամբոխը ծափահարում էր ի պաշտպանություն «նրան» հնչող ելույթներին, եւ սուլում մեզ, որ անգամ այդ ազգային խելահեղության վակխանալիային համարձակորեն հիմնավորում էինք, որ «նա» չի կարող լինել ղեկավար։
Հասավ նաեւ իմ ելույթի հերթը։


Հանրապետության հրապարակում ժողովված ամբոխը կրկին աշխուժացավ, էկրանին հեռարձակվող իմ ելույթին միջնամատեր ցույց տվեց եւ բղավեց. սիկտիր։
Այդպես էր իր ճանապարհը հարթում արյունարբու եւ անբարո ստահակը, ով ընդամենը 2.5 տարի անց հանգեցրեց մոտ 5 000 նահատակների, Արցախի 80%-ի կորստի եւ ազգային աղետի, որն այլ կերպ, քան զուլում կոչել չի ստացվում։
Հետաքրքիր է, ուր՞ են հիմա այդ մարդիկ, ինչպե՞ս դասավորվեց նրանց ճակատագիրը, ինչպիսի՞ գին վճարեց այդտեղ հավաքված յուրաքանչյուրն այդ զանգվածային խելահեղության համար...
Չէ, անցյալը երեսով չեմ տալիս։ Թեպետ ասելիք շատ ունեմ, բայց դրա ժամանակն ու սիրտը չունեմ։
Ոչ էլ սեփական պատասխանատվությունից եմ փախչում։ Այդպիսին երբեք չեմ եղել, անգամ ուրիշի բեռն եմ վրաս վերցրել։
Պարզապես իմ ժողովրդի ապագան եմ փորձում մի փոքր ավելի պատասխանատու եւ կանխատեսելի տեսնել։


Հ.Գ. Իմ այդ ելույթում, հիշում եմ, շեշտեցի. դեմ եմ, որովհետեւ չեմ ուզում «նա» դառնա Հայաստանի կործանման կամ ՀՀ վերջին վարչապետը։
Ավաղ, ավաղ, ավաղ...
#հողատու

Դիտվել է՝ 4524

Մեկնաբանություններ