Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Վազգեն Մանուկյանին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Վազգեն Մանուկյանին
13.12.2020 | 21:37

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ընդդիմադիր քաղաքական ուժերի վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայրենիքում տիրող իրավիճակին, մարտահրավերներին՝ հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանը:

Դիտվել է՝ 2306

Մեկնաբանություններ