ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Բաքուն հայտարարել է իր 4 զոհի մասին

Բաքուն հայտարարել է իր 4 զոհի մասին
13.12.2020 | 21:39

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է ադրբեջանցի 4 զինծառայող, կա 2 վիրավոր՝ ասված է Ադրբեջանի ՊՆ և պետական անվտանգության ծառայության համատեղ հայտարարությունում:

Ըստ այդմ` Հադրութից հյուսիս-արևմուտք անտառներում մնացել են հայկական զինված ջոկատներ, որոնք, ըստ ադրբեջանական կողմից հնչող մեղադրանքի, դիվերսիա են իրականացրել։ Ադրբեջանի ՊՆ երեք զինծառայողները զոհվել են նոյեմբերի 26-ին Սուր գյուղի տարածքում «հարձակման արդյունքում», երկուսը` վիրավորվել, իսկ մեկ այլ զինծառայող զոհվել է դեկտեմբերի 8-ին Հադրութ գյուղի մոտ:

Դիտվել է՝ 2996

Մեկնաբանություններ