Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Ռուս խաղաղապահները շարունակում են վերազինել անցակետերը Լաչինի միջանցքում

Ռուս խաղաղապահները շարունակում են վերազինել անցակետերը Լաչինի միջանցքում
14.12.2020 | 13:08

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի անդամները շարունակում են վերազինել Լաչինի միջանցքում իրենց անցակետերը: Դիտորդական կետերը հագեցած են «Բլոկպոստ» կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին կրակային զենքերից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև հարակից տարածքում բազմակողմանի դիտորդություն իրականացնելու համար:

Ներկայումս ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը: Ռուսաստանցի խաղաղապահներն ապահովում են քաղաքացիական մեքենաների անվտանգությունը և Լաչինի միջանցքով բնակիչների տեղաշարժը, սննդամթերքի և տարբեր ապրանքների տեղափոխումը, ուղեկցում և ապահովում են ենթակառուցվածքային օբյեկտները վերականգնելու համար նորոգող խմբերի աշխատանքները:

Դիտվել է՝ 5017

Մեկնաբանություններ