Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Պաշտելով սեփական մաշկի ամբողջականությունը

Պաշտելով սեփական մաշկի ամբողջականությունը
28.04.2022 | 07:31

Մարդու կամ հասարակության բարոյականությունը կամ դրա չափորոշիչները պայմանավորված չեն նրա բարի կամ չար նկարագրով, այլ իր մեջ ծավալվող այն պայքարով, որ կոչվում է պայքար բարու համար կամ պայքար մեղքի դեմ:

Արդարության ու մեղքի ընկալման չափանիշները, այդ ընկալման առկայության պայմաններում, միևնույնն են տարբեր մարդկանց կամ հասարակության տարբեր շերտերի միջև. արդարությունը միշտ ավելի բացարձակ է, օբյեկտիվ է ու համընդհանուր, արդարության հետ հարաբերության մեջ դիտվող մեղքը, բնականաբար՝ հարաբերական, սուբյեկտիվ և մասնավոր (ընկալման աղճատվածության կամ բացակայության դեպքում ամեն ինչ այլ է), պարզապես տարբեր են դրանց սահմանման ու դասակարգման սկզբունքները:
Թեև արդարությունը միշտ ընկալվում է իբրև բացարձակ, բայց սակավաթիվ են նրա հետևորդները, մեղքը դրսևորվում է յուրովի, բայց բազմաթիվ են նրա յուրայինները: Անզգամի համար աստվածպաշտությունը գարշելի է... Այդ առումով Քրիստոս հեղաշրջում մտցրեց մեղքի գաղափարի ընկալման համատեքստում. մեղքը միայն այն չէ, ինչը մենք զգում կամ գիտակցում ենք խղճի վկայությամբ (քանզի խիղճը կարող է լինել խարանված կամ թերաճ՝ ձևավորված անբարենպաստ պայմաններում), մեղքը մի բան է, որի ճիշտ սահմանումը կարող է տալ Նա, ով մեռավ մեր մեղքերի թողության համար:

Մեղքը միայն արտացոլվու՛մ է մեր գործերում, բայց այն ծնվում է մեր մտքում՝ վերջինի՝ չարի հետ գործակցության կամ նրա կողմից մեր մտքին բռնանալու արդյունքում: Եվ մարդու բարոյական նկարագիրը որոշվում է ոչ թե նրա մտքում մեղքի ծնունդով կամ առկայությամբ, այլ մեղքի սնուցման և ծավալման հանդեպ դրսևորած գործողությունների բնույթով՝ անզիջում պայքարով կամ հաշտվողականությամբ: Այս ամենի ֆոնին առավել այլանդակ է գծագրվում մերօրյա մարդկային հասարակության սոցիալական բարքն ու նկարագիրը, հասարակություն, որ արդեն չի ճանաչում որևէ մեղք, այլ այդպիսին կարող է համարել միայն որոշակի հասարակարգի միտված որոշակի օրենքների խախտումը իր կամ մեկ ուրիշի կողմից, իսկ ընդհանուր «նորմերին» հակադրվող նորմալ մարդկանց՝ հասարակության անբարեհույս տարրեր, հասարակություն, որտեղ մարդու հոգին կարող են խեղել, ուծացնել, և դրա դեմ ընդվզողների դեմ ընդվզել, իսկ ստամոքսային մտածողությունը` սնուցել ու փայփայել, ուր համասեռամոլների դեմ չի կարելի պայքարել, բայց համասեռամոլը կարող է պայքարել, ասենք օրինակ, հենց տրանսպորտի գների բարձրացման դեմ:

Ինչի համար են աշխարհային «կարևոր» զբաղմունքներն ու գործունեության զանազան ոլորտները, միայն մարդուն իրեն շրջապատող սարսափելի իրականությունից շեղելու վտանգառատ նպատակադրմամբ: Անհատի և հասարակության սոցիալական վարքի հիմքում ընկած է իրականության աղճատված ընկալման ֆենոմենը. ասել, թե քրիստոնյան չգիտի իր շահը կամ այն չի հետապնդում, որովհետև, մամոնային թողած, Աստծուն է պաշտում, անհեթեթություն կլինի: Այսպես մտածող մարդու մոտ աղճատված է սեփական շահի և բարօրության մասին սկզբնական իմֆորմացիան, որ նա ուներ աշխարհ գալու պահին: Եվ ամեն մի հաջորդ սերունդ ավելի ու ավելի է զրկվում այդ իմֆորմացիան պահելու հնարավորությունից: Եթե ուշադիր լինենք, կնկատենք, որ ժամանակակից մարդը զրկված է ոչ միայն իր բանականությունը, այլև իր բնազդներն անգամ ճիշտ ուղղորդելու և իրացնելու հնարավորությունից. մարդը ուտում է անհայտ ծագման սնունդ, տեսակի պահպանությանը կոչված բնազդը այլասերված կերպի մեջ գործածում է կրքերի բավարարման համար, ինքնապաշտպանության բնազդով արդարացնում է ուրիշին կյանքից զրկելու մոլուցքը, իսկ կրոնական բնազդը բավարարում է՝ պաշտելով իր մաշկի ամբողջականությունն ու որկորի քմահաճությունները:

Իսկ արդեն բանական մակարդակում մարդու կենսագործունեությունը և մարդկային հարաբերությունները պայմանավորող կարևոր գործոնը փողն է, և մամոնան է կանգնած ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական, քաղաքական ու մշակութային բոլոր գործառույթների հիմքում: Փողը՝ բոլոր ժամանակների համար անկրկնելի այդ մանիպուլյացիոն միջոցը, կառավարում է մարդկային գիտակցությունն ու ապրումները՝ հիրավի մարդուն դարձնում «երկու տիրոջ ծառա մը»՝ անկայուն ու հեղհեղուկ, անսկզբունք ու անհեռանկար, միայն հացի ու տեսարանների պահանջմունքով և դրա բավարարմամբ բավարարվող:

Երեցկին Լիլիթ Հովհաննիսյան
Գորիս

Դիտվել է՝ 7361

Մեկնաբանություններ