ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Այսօրվա հրահրողներն աղետի ժամանակ առաջինն են փախչելու. Արսեն Ջուլֆալակյան

Այսօրվա հրահրողներն աղետի ժամանակ առաջինն են փախչելու. Արսեն Ջուլֆալակյան
22.09.2022 | 09:19

Մի առիթով, բավական հանգամանալից և դետալավորված զրույցի ժամանակ (լի պատմական օրինակներով, փաստերով և ներկայիս միջազգային զարգացումներով),
երբ արմատական արևմտամետ և երդվյալ հակառուս քաղաքական զրուցակցիս հիմնավորեցի, թե ինչ աղետ կարող են բերել պետության և ազգի գլխին անպատրաստ և դիլետանտ քաղաքական ռևերանսներն ու խաղերը (արևմուտքի և հյուսիսի միջև), զրուցակիցս շատ ազնիվ հարցրեց.
-Բա ի՞նչ անենք, չփորձե՞նք:
Պատասխանեցի.
-Ազգովի բազմիցս փորձել ենք, վերջինն էլ 2018-ին փորձեցինք (այլ շղարշով մատուցված), արդյունքն ակնհայտ աղետալի է: Հերիք չէ՞:
Փաստորեն, զարգացումները ցույց են տալիս, որ հերիք չէ: Պատմությունից (հայոց և միջազգային) ոչ մի դաս չենք քաղել, պետությունն էլ դարձրել ենք փորձադաշտ քաղաքական խեղկատակների, անբարոյականների ձեռքերում:
Այնպես որ, ամեն բան օրինաչափ է:


Հ.Գ. Ցավն այն է, որ այսօրվա հրահրողներն աղետի ժամանակ առաջինն են փախչելու՝ կաշիները փրկեն: Անհայրենիքի համար ի՞նչ տարբերություն, թե որտեղ է ապրելու: Միայն թե լափը տեղը լինի:

Դիտվել է՝ 8757

Մեկնաբանություններ