ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Հավիտենության ուղին

Հավիտենության ուղին
19.10.2022 | 07:26

Եթե Իր չարչարանքներին կցորդ ենք, հաղորդակից ենք լինելու եւ փառքին: Հռոմ. 8;17

Փրկությունը այն իրողությունն է, որ իմաստավորում է այս աշխարհում մարդու կյանքը. եթե մարդը չի ապրում, որպեսզի հավերժ ապրի, ուրեմն նրա կյանքը արժեք չունի:


Իսկ հավիտյան ապրելու միայն մի միջոց կա՝ արյուն թափելու չափ հակառակվել մեղքին, մեկ ճանապարհ՝ Խաչի ճանապարհը, և մի նպատակ՝ Աստծո փառքը: Հիսուս ուղղակի ասում է.«Երանի է նրան, ով իմ անվան համար կհալածվի», իսկ որն է Հիսուսի անունը. «Քրիստոս եղավ մեզ համար Աստծուց եկած իմաստություն, արդարություն, սրբություն եւ փրկություն» (Ա Կորնթ.1; 30):


Աստված ասում է. «Իմ փառքը ուրիշի չեմ տա» (Ես. 42;8), սակայն Նա Իր փառքին մասնակից կանի յուրայիններին, ովքեր սիրեցին Իր փառքի հայտնությունը՝ Հիսուս Քրիստոսին, և ում կանչեց «փրկվելու եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի փառքին տիրանալու համար» (Բ թես.2;13), իսկ ինչպե՞ս. ընթանալով իրենց կանչող «Աստծուն արժանի կերպով» (Ա թես.2;12):
Հիսուս Աստծո փառքի՝ Սիրո հայտնությունն է. «Հա՛յր, ում որ ինձ տվիր, կամենում եմ, որ, ուր ես եմ, նրանք էլ ինձ հետ լինեն, որպեսզի տեսնեն իմ փառքը, որ դու ինձ տվեցիր, քանի որ ինձ սիրեցիր՝ նախքան աշխարհի լինելը, որպեսզի այն սերը, որով ինձ սիրեցիր, նրանց մեջ լինի, եւ ես՝ նրանց մեջ» (Հովհ. 17;24-26): Աստծու փառքին հաղորդակից լինելու համար նախ պետք է Նրա չարչարանքներին մասնակցել. Աստծուն ճանաչելու և հասնելու համար պետք է ընդունել և հետևել Հիսուսին:


Փառքը անձնուրաց սերն է, ոչ թե անձնապաստան ինքնամեծարումը. Աստված փառավոր է, քանզի Սեր է:
«Եւ բոլոր շնորհների Աստվածը, եւ որ ձեզ կոչեց իր հավիտենական փառքին Քրիստոս Հիսուսի միջոցով, որին մի փոքր ժամանակ չարչարանակից պիտի լինեք, թող վերականգնի, զորացնի, հաստատահիմն դարձնի ձեզ» (Ա Պետ. 5;10):

Տեր Ահարոն քահանա Մելքումյան
Գորիսի տարածաշրջանի Հոգևոր Հովիվ

Դիտվել է՝ 9297

Մեկնաբանություններ