Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Աղոթք Ս. Սարգսի բարեխոսության

Աղոթք Ս. Սարգսի բարեխոսության
24.04.2023 | 00:01

Զորական եւ վկայ ճշմարիտ, քաջ նահատակդ Քրիստոսի սուրբդ Սարգիս, որ փոխանակեցեր զմարմինդ ընդ հոգւոյդ քում փրկանս, եւ ոչ ածեր զմտաւ զսպառնալիսն անօրէն բռնաւորացն: Այլ վերին ազդեցութեամբն գիտելով զայրեցումն հոգւոց նոցա, վասն այնորիկ լուցեր զտաճար կըռոցն եւ անարգեցեր զպաշտամունս նոցա: Արդ ի յաղթող պատերազմի տօնողացս զօր նահատակութեան քոյ, բարխօսեա առ Տէր վասն անձանց մերոց:

Qahana.am

Դիտվել է՝ 2640

Մեկնաբանություններ