ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Ֆրանցիսկոս Պապը Գրիգոր Նարեկացու մասին

Ֆրանցիսկոս Պապը Գրիգոր Նարեկացու մասին
26.04.2023 | 22:44

Չորեքշաբթի` ապրիլի 26-ին, Վատիկանի Ս․ Պետրոս հրապարակում կայացած ավանդական գլխավոր ունկնդրության ընթացքում Ֆրանցիսկոս Պապը մասնավորապես անդրադարձել է Գրիգոր Նարեկացուն՝ նրան անվանելով համընդհանուր համերաշխության թարգման։

Խոսելով «Մատյան ողբերգության» աղոթքների ժողովածուի մասին Ֆրանցիսկոս Պապն ասել է, որ «Սուրբ Գրիգոր Նարեկացին հայ վանական էր, ով մեզ թողեց աղոթքի գիրք, որում ձուլվեց հայ ազգի՝ քրիստոնեությունը ողջագուրող առաջին ժողովրդի հավատքը․․․»։ «Գրիգոր Նարեկացին համաշխարհային, համընդհանուր սիրո՝ որին կոչված են բոլոր քրիստոնյաները, փայլուն օրինակ է»։ Նորին Սրբությունը նաև նշել է, որ հայ վանականն իր ամբողջ կյանքն ապրեց Նարեկի Վանքում, ուր նա «սովորեց ուշադրությամբ զննել մարդկային հոգու խորքը և, աղոթքն ու բանաստեղծությունը միաձուլելով, նշանավորեց թե հայ գրականության և թե հայ հոգևոր ժառանգության գագաթնակետը»։
Հայ սրբի մասին Հռոմի Պապի խոսքն արտացոլված է «Վատիկան Նյուզ»-ի գրեթե չորս տասնյակ լեզուներով, այդ թվում արևմտահայերենով, անգլերենով, ֆրանսերենով, պորտուգալերենով, ռուսերենով, որոնց կարելի է ծանոթանալ՝ այցելելով հետևյալ կայքերը․

Ինչպես հայտնի է, 2015 թ․ ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի ընթացքում Հռոմի քահանայապետը հայ միջնադարյան հոգևորական-աստվածաբանին հռչակեց Տիեզերական եկեղեցու վարդապետ, իսկ 2021 թ․ փետրվարի 2-ին Ֆրանցիսկոս Պապի հրամանագրով Հռոմեական գլխավոր օրացույցում փետրվարի 27-ը ներառվեց որպես Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օր։

Embassy of Armenia to the Holy See / Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանություն

Դիտվել է՝ 4801

Մեկնաբանություններ