Կասկած ունեմ, որ ընդդիմադիր կոչվածները ժողովրդական ընդվզման ալիք չեն կազմակերպում ու բարձրացնում, որպեսզի նոր ու իրական ընդդիմադիրներ առաջ չգան, նոր ու իրական առաջնորդներ ի հայտ չգան։
Նորերի առաջ գալը կնշանակի իրենց քաղաքական վախճանը։
Այս ճակատագրական պահին նրանց անգործությունն ու լռությունը դավաճանության է նման։
Չգիտեմ, կասկածներս գուցե ճիշտ են, գուցե սխալ։
Պարզապես մեր բոլորի աչքի առաջ կործանում են Արցախը, սովի են մատնել ողջ արցախահայությանը, իսկ նրանք քարից էլ լուռ են։
Հայրապետ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ