«Բաքուն շարունակում է իր ագրեսիվ ու սպառնալից հռետորաբանությունը ԼՂ հայության նկատմամբ»,- այսօր ասաց կառավարության նիստում։
Այդ դու՛ ես ՀՌԵՏՈՐԱԲԱՆՈՒՄ, իսկ Ալիևը կոնկրետ թշնամական ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ է իրականացնում, խելքիդ ձյուն գա։
Եթե անձամբ չես վախենում Ալիևից, իրականությունը գոնե արձանագրիր, պատուհաս։
«Баку продолжает свою агрессивную и угрожающую риторику по отношению армян НК», - сегодня ты сказал на заседании правительства.
Это ты занимаешься РИТОРИКОЙ, а Алиев осуществляет конкретные враждебные ДЕЙСТВИЯ, отрезвись!
Если лично не боишься Алиева, хотя бы зафиксируй реальность, бич!
Արա ՍԱՀԱԿՅԱՆ
Հ.Գ. Խորհրդարանական ընդդիմության և խոշոր կուսակցությունների առեղծվածային լռության պատճառը, իմ կարճ խելքով, այս իշխանությանը ցուցաբերվող հզոր ուժերի, այդ թվում՝ մեր թշնամիների ու հակառակորդների, աջակցությունն է։
Հայոց պետականության ակունքներից մինչև 2018-ի թավշյա դաշունահարումը ոչ մի հայ թագավոր կամ իշխան չի ունեցել այս արտաքին աջակցության նշույլն իսկ։
Հայաստանը չեզոքացնելու միջազգային կոնսենսուս է ձևավորվել։
Միայն պետական իշխանության գլխավորությամբ է հնարավոր կասեցնել այս անկումը։
Հետևաբար՝ պետք է ժողովրդի օգնությամբ լուծենք իշխանության փոփոխության, գոնե՝ իշխանության զսպման և վերահսկողության հարցը (կրկին վերադարձանք խորհրդարան)։