Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մոմեր վառելու մասին

Մոմեր վառելու մասին
22.01.2024 | 18:55

Հիսուս ասաց.

«Ես չեկա օրենքը վերացնելու, այլ` լրացնելու»:

Հին կտակարանում պատվեր կա «ճարպերդ Իմ առջև այրես»: Աստծո Օրենքի հանձնարարականով, որ հնում` կենդանիների ճարպերն էին, նորում ավելի քաղաքակիրթ, մոմի ճարպն է փոխարինողը, որովհետև մեզ համար Զոհն արդեն կա՝ Հիսուս Քրիստոսն է:

Խնդրին գիտությամբ մոտենանք, թե ինչու Աստված նման պատվեր տվեց:

Հայտնի է, որ մարդկանց ճարպակալելը մեղքերի հավաքման հետևանք է: Եվ մարդասերն Աստված հանձնարարում էր կենդանիների ճարպերը այրել, այդպես` ըստ «նմանն զնմանը կգտանէ» (նմանը նմանին է գտնում- միանում) օրենքի` մարդու ճարպն իսկ սկսում էր տեղափոխվել կենդանու այրվող ճարպի մեջ` մարդուն թեթևացնելով մեղքերից:

Մոմը նույն դերն է կատարում, արդեն առանց կենդանիների զոհագործման:

Ողջախոհ լինենք և չմերժենք Քրիստոսի Խոսքը, որ հայտարարում է. «Ես չեկա օրենքը վերացնելու, այլ` լրացնելու»:

Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1985

Մեկնաբանություններ