Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հովնան մարգարեի հիշատակության օր

Հովնան մարգարեի հիշատակության օր
26.01.2024 | 15:22

Հովնան մարգարեն Աստվածաշնչի 12 փոքր մարգարեներից է:

Հին Կտակարանում տեղ գտած «Հովնանի մարգարեություն»-ում պատմվում է, թե ինչպես Աստծո պատգամով Հովնան մարգարեն մեկնում է Նինվե` քարոզելու քաղաքի հեթանոս բնակիչներին: Սակայն նա անմիջապես չի հետևում Տիրոջ պատգամին:

Խուսափելով կատարել Աստծո պատվիրանը Հովնանը փորձում է թաքնվել Թարսիս կոչված բնակավայրում: Սակայն փախուստի ճանապարհին ծովը փոթորկվում է, որի մեջ նետված մարգարեին Աստծո հրամանով կուլ է տալիս հսկա մի կետ:

Սարսափահար Հովնանն աղոթքով ու զղջումով աղերսում է Տիրոջը փրկության համար և երեք օր հետո Աստծո կամոք ազատվում բանտարկությունից: Այս անգամ անսալով Աստծո պատվիրանին` Հովնանը մեկնում է Նինվե:

Սկսելով իր քարոզը` նա մարգարեանում է քաղաքի կործանման մասին: ՈՒնկնդիր լինելով Հովնանի մարգարեությանը, սպասվածին հակառակ, Նինվեի բնակիչները` մեծից մինչև փոքր, անգամ թագավորը պահք են պահում և ապաշխարությամբ ու աղոթքով փրկում հայրենի քաղաքը վերահաս կործանումից: Հովնան մարգարեի այս օրինակը հետագայում Հիսուսը ներկայացնում է աստվածային նշան հայցող փարիսեցիներին: Հայ Առաքելական Եկեղեցում Հովնան մարգարեի հիշատակության օրը մշտապես նշվում է Առաջավորաց պահքի շրջանում, որպես խորհուրդ այն բանի, որ ճշմարիտ ապաշխարությամբ կարելի է արժանանալ Աստծո հաճությանն ու ողորմածությանը:

Տ. Հեթում Հեթում

Դիտվել է՝ 1640

Մեկնաբանություններ