ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն լարվածության թուլացման և ուղիղ երկխոսության կոչ է արել Հնդկաստանի արտգործնախարարի և Պակիստանի վարչապետի հետ հինգշաբթի ունեցած առանձին հեռախոսազրույցների ժամանակ։ Նա ցավակցություն է հայտնել երկու հարևան երկրների միջև շարունակվող հակամարտության ընթացքում քաղաքացիական անձանց մահվան կապակցությամբ և Պակիստանին կոչ է արել քայլեր ձեռնարկել ահաբեկչական խմբավորումներին աջակցությունը դադարեցնելու ուղղությամբ։               
 

Ի՞նչ ես անելու, ապամոնտաժելու՞ ես Արարատը, որ նրան նայել չկարողանա՞նք

Ի՞նչ ես անելու, ապամոնտաժելու՞ ես Արարատը, որ նրան նայել չկարողանա՞նք
07.02.2024 | 17:11

Ամենասիրունը, ամենաչքնաղը, ամենահարազատը, ամենահայկականը, ամենաաստվածայինը՝ Արարատ-Մասիս։

Եվ, մի ճիճու, մի անձրևորդ, մի անողնաշար ամեոբա, փորձում է մեր գիտակցությունից, մեր սրտից, մեր պտմական հիշողությունից, մեր ԳԵՆԵՏԻԿ ԿՈԴԻՑ ջնջել՝ մեր խորհրդանիշ լեռը։

Ի՞նչ ես անելու, փաշիև, ապամոնտաժելու՞ ես Արարատը (փորձի՞ր, տեսնենք կկարողանա՞ս, նե՛ռ), որ Երևանից ու Արարատյան դաշտավայրից նրան նայել չկարողանա՞նք, «թավշյա պա՞տ» ես կառուցելու, որ Արարատը ծածկի, բանտարկելու՞ ես Արարատին նայելու համար, սպանելու՞ ես, Էրդողանի՞ն ես օգնության կանչելու։

Փորձի՛ր, փորձիր տեսնենք, Արարատի (ասել է` մեր պատմական հիշողության ու ՀԱՅԻ ԳԵՆԻ) դեմ պատերազմում ո՞վ կհաղթի:

Փորձի՛ր, տեսնենք 5-10-15 տարի հետո, հայ մայրերը իրենց 6-7 տարեկան երեխաներին չե՞ն սովորեցնելու «աշխարհ անցիր Արարատի նման ճերմակ գագաթ չկա...

Ինչպես անհաս փառքի ճամփա, ես իմ Մասիս սարն եմ սիրում....»:

Փորձիր, տեսնենք դու՛, անցողիկ մրրիկդ, ի՞նչ կպոկես Արարատից ու նրա ժողովրդից։

Դու, նայել ես Արարատին ու ոչինչ չես հասկացել, որովհետև ո՛չ հայ ես, ո՛չ էլ քրիստոնյա, դրա մեղավորն Արարատը չէ՝ քո գեներում դեպի Արարատ ձգտող ոչի՛նչ չկա։

Իսկ թե ի՛նչ են զգում հայերն Արարատին նայելիս, գիտեն միայն իրե՛նք` հայերը։

Անի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հ.Գ.

Եթե միայն կարողանայիր քեզ կողքից նայել ու տեսնել թե որքա՜ն նողկալի ես, որքա՜ն անհույս ու ՄԵՂՔ ԵՍ, քո տհասների խմբակի հետ՝ Հայաստանն ու հայերին ջնջելու, Արարաչի դեմ կռիվ տալու քո հուսահատ ջանքերով, և... ողորմելի ես, որովհետև չգիտես, որ ՁԱԽՈՂՎԵԼՈՒ ես, փորձիր ապամոնտաժել, ո՛չ, մեկ մազի չափ իսկ, տեղից շարժել ՀԱՅ ԱԶԳԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ Արարատ լեռը, եթե ստացվի, ուրեմն հայ ազգի դեմ, քո պատերազմում էլ կհաջողես... եթե ոչ, ուրեմն հասկացող մեկին խնդրիր, թող քեզ բացատրի Թումանյանի տողերը՝ «գլխովը շատ ամպեր կանցնեն

Սարը, միշտ կա ԱՆՍԱՍԱՆ...»։

Դիտվել է՝ 2415

Մեկնաբանություններ

ottomLeft">

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Աստե­ղա­յին խոս­տում­ներ, թշ­վառ ի­րա­կա­նու­թ­յուն
Աստե­ղա­յին խոս­տում­ներ, թշ­վառ ի­րա­կա­նու­թ­յուն