Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի հետ ռազմական հակամարտության նոր փուլի մասին: «Ճակատամարտն սկսվում է»,- գրել է Խամենեին X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Կես միլիարդ դրամի կոռուպցիոն սխեմա են բացահայտել

Կես միլիարդ դրամի կոռուպցիոն սխեմա են բացահայտել
09.02.2024 | 08:19

ԱԺ ամբիոնից ՔՊ-ական պատգամավորները շարունակում են «հուժկու» հարվածներ հասցնել նախկինում կոռուպցիոն դրսևորումներին։ Հարգելի տղաներ և աղջիկներ, ընդդիմությանը չեք հարգում, ջհանդամին, հեչ էլ հարգեք, բայց գոնե մի քիչ նամուս ունեցեք, հարգեք ձեր կուսակցական գործընկերոջը, ձեր թիմակցին։ Հենց էս պահին ԱԺ ՔՊ-ական նախագահի տան անդամը կալանավորված է կոռուպցիոն գործի շրջանակներում։ Գոնե ձեններդ կտրեք, մինչև բաց թողնեն։

Ալենին չեք հարգում, ջհանդամին, հարգեք գոնե էն մարդկանց, որ, առանց իրենց իսկ իմանալու, փող են փոխանցել ձեր կուսակցությանը։ Կես միլիարդ դրամի կարգի կոռուպցիոն սխեմա են բացահայտել։

Իրենց էլ չեք հարգում, էլի ջհանդամին, գոնե Նիկոլին հարգեք․ երեկ ասում էր, որ սաղ թիմակիցները, էդ թվում էսօր ելույթ ունեցողները, կոռուպցիոներ են, մենակ ինքն է պայքարում կոռուպցիայի դեմ։

Սևակ Հակոբյան

Դիտվել է՝ 3396

Մեկնաբանություններ

="hyÔ±Ö€Õ¡Õ„Õ«Õ¶Õ¡Õ½Õµ��/spike">Ծաղրանկարչի կսմիթ Անազատության հակառակ կողմը
Անազատության հակառակ կողմը