Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

Հրճվագին տրտինգ են տալիս, որ Ադրբեջանը մեզ գազ է տալու՝ մեր հայրենի հողերի դիմաց

Հրճվագին տրտինգ են տալիս, որ Ադրբեջանը մեզ գազ է տալու՝ մեր հայրենի հողերի դիմաց
28.04.2024 | 13:21

Քաջարան քաղաքը սկսվում է մի թաղամասից, որին տեղացիներն ասում են «Գաղութ»։ Ժամանակին' 60-ական թվականների սկզբին, այդտեղ տեղակայված էր հատուկ ռեժիմի ուղղիչ-աշխատանքային գաղութ։ Կալանավորներին ռուս զինվորներն էին հսկում։ Ցերեկը նրանց տանում էին քաղաքի շինարարությունում աշխատելու։ Եղավ այնպես, որ մի օր կալանավորներից մեկը փախուստի տվեց։ Իսկ Քաջարանի մերձակա սարալանջին ադրբեջանաբնակ փոքրիկ մի գյուղ կար (10-15 տուն), անունը Աթկըզ։ Էդ գյուղից մի աղջիկ իրենց այծերը թե ոչխարներն էր արածեցնում գյուղից դուրս' սարում։ Էդ օրը նա տուն չեկավ: Գյուղաւցիները որոնելիս նրան գտան բռնաբարված ու սպանված։ Անմիջապես թուրքերը մեծ վայնասուն սարքեցին, որ դա, հաստատ, հայերն են արել, մինչև որ փախուստի տված կալանավորին զինվորները հայտնաբերեցին ու սատկացրին, քանի որ չէր հանձնվում։ Ու պարզեցին, որ հենց այդ կալանավորն էլ սպանել էր աղջկան։ Գյուղի թուրքերը միանգամից սսկվեցին։ Եվ գիտե՞ք ինչու. աղջկան սպանող կալանավորը ադրբեջանցի էր։

Իսկ էսօր մի փնթի իրեն «խաղաղության աղավնի» է ձևացնում, մի եղջերու էլ հրճվագին տրտինգ է տալիս, որ Ադրբեջանը մեզ գազ է տալու... մեր հայրենի հողերի դիմաց։ Ղարաբաղում տեսանք, թե թուրքը, Շուշիում վեր ընկած, ոնց էր ինն ամիս Արցախին գազից զրկում։ Ոչ թե՝ իր, այլ' Հայաստանից եկող գազից։ Հիմա տրտինգ տվեք, քանի որ հետո ձեր քամակը դուք դեռ շատ եք քորելու։

Համլետ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 3639

Մեկնաբանություններ