ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Бросьте меня к волкам, и я вернусь вожаком стаи!

Бросьте меня к волкам, и я вернусь вожаком стаи!
22.09.2024 | 13:31

Շնորհակալ եմ բոլորին, ովքեր իմ բանտարկության մեկ տարին համարեցին իրենցը: Առաջին հերթին՝ հարազատներիս, նաև նրանցից ներողություն եմ խնդրում, որ զրկանքների ակամա մասնակից դարձրեցի: Չնայած լուսանկարում տեսնում եք, թե ինչպես է հայրս բանտի դռների մոտ ինձ օրհնում: Իմ գործունեության հայրական օրհնությունը ինձ դարձնում է անհաղթության աստիճանի ուժեղ: Շնորհակալ եմ փաստաբաններին, ովքեր մեկ տարի ամեն օր անհավասար կռիվ տվեցին դատարաններում: Դուք իմ եղբայրներն եք: Շնորհակալ եմ ՎԵՏՕ-ի իմ սիրելի թիմին: Նրանք հերոսներ են: Շնորհակալ եմ իմ դեմ ապօրինի հետապնդմանը ու բանտարկությանը թեկուզ մեկ անգամ անդրադարձած ԶԼՄ-ներին, խմբագիրներին ու լրագրողներին, անհատներին: Շնորհակալ եմ իմ «դատավարությանը» ներկա յուրաքանչյուրին: Շնորհակալ եմ ինձ բանտում այցելած պատգամավորներին, հատկապես՝ Հայկ Մամիջանյանին և Աղվան Վարդանյանին:

Անշուշտ, այս ընթացքում կորուստները շատ էին: Երբ մեկ տարի առաջ իշխանությանը քննադատելու համար ինձ բանտարկեցին, մենք ունեինք Արցախ: Մեկ տարի անց Արցախը չկա, փոխարենը կան Արցախի մասին «зайка моя, я твой зайчик» երգեր, որոնք մոսկովյան ու լոսանջելեսյան «հայրենասիրական» կորպորատիվներին լավ փող կբերեն:

Հայկական պետականության մասին դեռ կխոսեմ: Առայժմ այսքանը, իսկ այսօր բավարարվեմ հայտարարելով , որ վերադառնում եմ կռվի առաջին շարքեր, իսկ ես, ինչպես արդեն տեսել եք, կռվում եմ անխնա:

Նարեկ Մալյան

Դիտվել է՝ 4224

Մեկնաբանություններ