Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

Երբ պետությունն իր տեղում չէ

Երբ պետությունն իր տեղում չէ
15.11.2024 | 15:54

Պետության ներսում տեղի ունեցող թալանը և անպատասխանատվությունը հավասարազոր է այդ երկրում բարգավաճող սոցիալական բարեգործությանը:

Սա պարզագույն սխեմաներից է:

Անհատ բարեգործների, բարեգործական խմբակների և հիմնադրամների առատությունը միայն մեկ բան է վկայում՝ տվյալ երկրում պետությունն իր տեղում չէ:

Այս հարցը 10 տարի և ավել քննարկում եմ ամենատարբեր շրջանակներում, իսկ ամենահաճախակի հակափաստարկն է՝ «զարգացած երկրներում էլ կան բազմաթիվ և տարատեսակ բարեգործական ֆոնդեր»: Իհարկե, կան, հարգելիներս, բայց այդ ֆոնդերն ուղղված են, օրինակ, համաշխարհային էկոհամակարգը բարելավելուն, կենդանիների պաշտպանությանը, աղքատ երկրներում երեխաներին սնունդ, բուժում և կրթություն ապահովելուն և նման շատ այլ համամարդկային խնդիրներ լուծելուն աշխարհի մասշտաբով և ոչ երբեք սեփական երկրի բնակչին հագուստով, սնունդով, կենցաղային իրերով ապահովելուն, առավելևս, ոչ սեփական պետական բանակի ծախսերը հոգալուն:

Զարգացած երկրում պետությունն ինքն է ապահովում ֆինանսապես խոցելի խավի կենսական նշանակության ծախսերը, ավելին, ապահովում է այդ ամենը նաև իր երկիր եկած փախստականների և իմիգրանտների համար:

Ի՞նչ է ստացվում: Ստացվում է այն, ինչ շատերս բազմիցս պնդում ենք. ժողովրդի սոցիալական խնդիրներով անհատ բարեգործներն ու բարեգործական հիմնադրամները արջի ծառայություն են մատուցում ժողովրդին և օգնում են իշխանություններին պետությունը թալանելու հարցում, քանի որ կամավոր ստանձնում են բնակչության հանդեպ նրա ֆինանսական պարտականությունները: Էլ չեմ խոսում կեղծ բարեգործության մասին, երբ տեսախցիկներն ու օպերատորները օգնությունից առաջ են տեղ հասնում և աշխարհով մեկ հայտարարում բարեգործի անունը:

Հ.Գ. Գրառումը ոչ մի կերպ միտված չէ վիրավորելու որևէ մեկի ազնիվ և կարեկից մտադրությունները՝ օգնելու մեր կարիքավոր հայրենակիցներին, առավելևս, երեխաներին: Ինքս էլ եմ անում, շատերս ենք անում, բայց լավ իմանալով, որ սխալ ենք անում:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 3602

Մեկնաբանություններ