Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Դիկտատորը վախենում է իշխանություն կորցնելուց

Դիկտատորը վախենում է իշխանություն կորցնելուց
06.12.2024 | 15:12

Հովիկի հետ տեղի ունեցածը հետևյալի մասին է:

- Դիկտատորը իրական է, մեր՝ ընդդիմադիրների կողմից հորինած կերպար չէ: Կասկածողների համար՝ ևս մեկ վառ օրինակ:

- Դիկտատորը նյարդային ջղաձգումների մեջ է: Սրա պատճառով հատ-հատ բոլոր իր կամակատարներին՝ իշխանության մասնիկներին, հսկում է օրական ռեժիմով՝ ով ուր գնաց, ում ինչ ասաց, ում հետ նստեց, պառկեց և այլն:

- Դիկտատորը Հովիկին զոհաբերեց, որ մյուս իր կամակատարների վախերը ավելի սրի և սրանց ցուցանի, որ դարձնելու է Հովիկի պես «բորոտ» և արտաքսելու է, եթե հլու-հնազանդ չլինեն:

- Դիկտատորը բոլորին օգտագործելու է իր խաղի մեջ: Բոլոր իր ենթականերին: Ոչ ոքի չի խղճալու: Հերթով առնելու է սրանց հոգիները, ինքը դրանով կյանք ստանա ու սրանց դեն նետի:

- Դիկտատորը վախենում է իշխանություն կորցնելուց: Եվ սակայն, իր այս բոլոր գործողությունները ոչ թե ամրացնում են նրա դիրքերը, այլ՝ թուլացնում:

- Դիկտատորը մոտ է իր վախճանին, սակայն նրան կարող են դեռ արհեստական շնչառություն տալ իրեն օգտագործողները՝ Ալիևից մինչև արևմտյան գլոբալիստական ուժեր:

- Ընդդիմադիրների կազմակերպված ճնշումների դեպքում՝ մեկ համախմբված ճակատով գործելու դեպքում, դիկտատորի վախճանը կարող է շատ մոտենալ:

- Դիկտատորը պատրաստվում է նոր կռիվների ընդդիմադիրների դեմ: Սպասեք նոր բռնաճնշումների ալիքի, եթե համախմբվածություն չլինի, նա կարող է հաջողել:

Սատանան այնքան վախենալու չէ, ինչ չափ մարդիկ կարծում են:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 2341

Մեկնաբանություններ