Կարծում եմ` վաղուց էր պետք ընկալել, թե ինչ դեր է կատարում Ալիևը և ինչ նպատակով:
Այո, հենց հանձնարարված դեր, ոչ թե ինքնուրույն քայլ - քաղաքակաանություն Հայաստանի հանդեպ:
Դա հասկանալու համար, անհրաժեշտ է որպես ելակետ հաշվի առնել երկու հանրաահայտ իրողություն:
Աառաջին.
փլուզվում է Յալթա -պոտսդամյան համաշխարհային անվտանգային սիստեմը և նախագծվում է նորը:
Երկրորդ.
նոր աշխարհակարգը հնարավորինս պիտի լինի օպտիմալիզացված և զերծ կոնֆլիկտներից:
Եվ այսպես, նոր ստեղծվող համակարգում, Կովկասը ուրվագծվում է որպես մեկ-միասնական, օպտիմալացված միավոր, ոչ թե երեք տարբեր հանրապետությունների տարածք:
Ե՞րբ է Կովկասում խաղաղություն եղել:
Միայն ԽՍՀՄ -ի ժամանակ :
Այսինքն, երբ Կովկասը գտնվել է մեկ անվտանգային համակարգում:
Ներկա իրավիճակում, մեկ միասնական համակարգում Կովկասը ընդգրկելու համար, պայքարում են երկուսը` ՌԴ-ն, որպես սովետի ժառանգորդ և Մեծ Բրիտանիան:
Թուրքիա չասեք:
Թուրքիան ոչ միային միջազգային բարձր լիգայի խաղացող չէ, այլև միջազգային հարաբերությունների սուբյեկտ էլ չէ:
Եղած-չեղածն օբյեկտ է, ենթակա բաժանման:
Ալիևը, Բյորընս-Մուր մեմորանդումի շրջանակներում ,
«մշակում»- «տաշում» է Հայաստանը, որպեսզի առանց խոչընդոտի և անցավ մտնի բրիտանական անվտանգային համակարգի մեջ:
ՈՒշաադրություն, երբ ասում եմ Հայաստան, նկատի ունեմ ժողովրդին, ոչ թե իշխանությանը:
Իշխանության կոնսուլտանտը Բրիտանական դեսպանատունն է
(հիշեք 2018 թ ՀՀ վարչապետի առաջին այցը Սոչի...):
Այսօր, Լավրով-Միրզոյան համատեղ մամուլի ասուլիսի փաստը, միայն կայացման փաստը, հուշում է, որ բրիտանական խաղը, Ալիևի դերակատարմամբ արդյունք չի ունենալու:
Կովկասը , որպես օպտիմալացված մեկ միավոր, գտնվելու է Ռուսաական անվտանգային գոտում:
ՈՒ երբ, հաճախ ասում եմ, որ արցախցին վերադառնալու է Արցախ, հենց սա նկատի ունեմ:
Նոր աշխարհակարգ, նոր միասնական անվտանգային գոտի, նոր օպտիմալացված Կովկաս Թիֆլիս մայրաքաղաքով:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ