Պետական դավաճանը հայոց ցեղասպանության մասին խոսելիս բառացի հայտարարել է, որ «Մենք պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել։ Սա ոչ միայն պատմական, այլև ռազմավարական հարց է։ Մենք պետք է փորձենք հասկանալ՝ ինչու 1939 թվականին Հայոց ցեղասպանությունը միջազգային օրակարգում չի եղել, իսկ 1950-ականներին՝ հայտնվել է։ Ինչպե՞ս ենք մենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով ենք ընկալել և ի՞նչ հետևություններ ենք արել»:
Փաշինյանի այս հանցավոր կոնցեպտի համատեքստում ակնարկները ակնհայտ են: Առաջին հերթին` երբ որ նա ասում է քննարկենք հասկանանք ինչ է տեղի ունեցել ապա դա նշանակում է քննարկել և կասկածի տակ դնել ցեղասպանության իսկությունը:
Երկրորդ հերթին երբ որ նա ասում է հասկանանք, թե ինչու է դա տեղի ունեցել, ապա սրա տակ Փաշինյանի հակառուսականության ֆոնին պետք է հասկանալ, որ պատմական այդ ողբերգության պատասխանատվությունը և մեղավորությունը փորձ է արվելու դնել Ռուսական կայսրության վրա` կրկնելով թուրքական այն քարոզչական կոնցեպտը որի համաձայն պատերազմի ժամանակ հայերը հօգուտ ռուսների դիվերսիաներ էին իրականացնում և իրենք ստիպված էին միջոցներ ձեռք առնել:
Ակնհայտ է դավաճանի երրորդ ակնկարկը: Այն է Սովետական Միության ժամանակաշրջանում` Թուրքիայի հետ սրված հարաբերությունների փուլում սկսվեց ցեղասպանության հարցի բարձրացումը և, ըստ Փաշինյանի, հայոց ցեղասպանությունը դա ԽՍՀՄ կողմից արհեստականորեն ստեղծված հասկացություն էր` իր աշխարհաքաղաքական շահերը սպասարկելու համատեքստում:
Վերոգրյալ իմ դիտարկումները բնավ ֆանտաստիկայի ժանրից չեն: Դասական առումով Փաշինյանը այս հարցում ևս սպասարկում է թշնամական տանդեմի քարոզչական շահերը:
Ի դեպ, տարիներ շարունակ թուրքական քարոզչական նարատիվներում հենց այս կոնցեպտն է նաև իշխել, որի համաձայն ցեղասպանություն չէր եղել և դա այլ երկրների կողմից հնարված միֆ էր` Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համատեքստում:
Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ