Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ստատուս գրելով հայրենի՞ք եք փրկում

Ստատուս գրելով հայրենի՞ք եք փրկում
17.03.2025 | 18:54

Մի անկեղծ հարց տամ.

-Դուք իրո՞ք կարծում եք, որ ստատուս գրելը փաստում է ձեր քաղաքական ու քաղաքացիական անհանդուրժողականության մասին:

-Դուք իրո՞ք կարծում եք, որ ստատուս գրելը «ինչ-որ բան» արած լինելու, խիղճը հանգստացնելու, արժանապտվորեն ձեր երեխաների աչքերին նայելու, գիշերը հանգիստ քնելու արդյունավետ միջոց է:

-Դուք իրո՞ք կարծում եք, որ հայ մնալու, մարդ ու տղամարդ մնալու չափանիշ են ստատուսների լայքերն ու քոմենթները, դրանց քանա՞կն է, որ ձեզ տալիս է այդպիսի զգացողություն:

-Դուք իրո՞ք կարծում եք, որ ձեր հայրենասիրւթյան առհավատչյան այս կամ այն քաղաքական ուժի տեսախցիկում երևալը և իշխանությանը «սուր» քննադատություն հասցեագրելն է:

-Դուք իրո՞ք կարծում եք, որ հայրենիքի կորստից հետո ձեզ արդարացնելու համար ձեր ստատուսները վկայակոչելը բավարար է լինելու:

-Դուք իրո՞ք կարծում եք, որ ստատուս գրելով գործ եք անում, իշխանություն եք հեռացնում, հայրենիք եք փրկում:

Եթե՝ այո, ապա հիասթափեցնեմ ձեզ. դուք անտարբերների ստվար զանգվածից ոչնչով չեք տարբերվում:

Վահան Հովհաննիսյան

Դիտվել է՝ 8331

Մեկնաբանություններ