Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Բաքուն այսպես կոչված «300 հազար ադրբեջանցիների» կեղծ թեզը ձեռքից բաց չի թողնելու

Բաքուն այսպես կոչված «300 հազար ադրբեջանցիների» կեղծ թեզը ձեռքից բաց չի թողնելու
18.03.2025 | 14:59

Ադրբեջանական «Միլի մեջլիս» պարբերականում լույս է տեսել ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հոդվածը, որտեղ նա խոսել է իբր թե «Հայաստանից վտարված 300 հազար ադրբեջանցիների խախտված իրավունքների վերականգնելու մասին»։

Թշնամական երկրի արտգործնախարարի հոդվածը ևս մեկ վկայությունն է այն բանի, որ Բաքուն այսպես կոչված «300 հազար ադրբեջանցիների» կեղծ թեզը ձեռքից բաց չի թողնելու և մինչև վերջ փորձելու է այն կյանքի կոչել։

Հատկապես, եթե հաշվի առնենք այն, որ 300 հազար ադրբեջանցիների Հայաստանում բնակեցնելու Բաքվի անթաքույց ծրագիրը պաշտոնապես չի հանդիպել փաշինյանական վարչախմբի առարկություններին։ Վստահաբար Բաքվի արտգործնախարարի խիստ վտանգավոր հոդվածը հայկական կողմից այս անգամ ևս պատշաճ պատասխանի չի արժանանալու։

Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 7728

Մեկնաբանություններ