Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Հրաշալիքներ պիտի բացվեն

Հրաշալիքներ պիտի բացվեն
25.03.2025 | 00:54

Մարտի 25

Ես ձեզ հետ եմ:

Մի’ վախեցեք:

Երբեք կասկած մի’ ունեցեք Իմ սիրո և ուժի վրա:

Երբ հարատևեք Իմ ասածները կատարելու մեջ, օրը օրին դուք հաջողության բարձունքը կնվաճեք:

Օրը օրին, հարատև հաստատակամությամբ: Ինչպես որ քարն է մաշվում ջրի անվերջանալի կաթիլներից, այդպես էլ ձեր տևական հաստատակամությամբ շուտով կմաշվեն ձեր բոլոր դժվարությունները. և դուք հաջողության հասնելով, կկարողանաք օգնել ուրիշներին:

Բնավ մի երկմտեք, առաջ գնացեք համարձակ ու հաստատուն քայլերով: Ես ձեր կողքին եմ` օգնելու և զորացնելու համար:

Հրաշալի իրողությունների նորահայտ ծալքերն արդեն սկսել են բացվել:

Շուտով սքանչելի նորություններ ի հայտ կգան, որոնք գերիվեր կլինեն ձեր երազանքներից ու հույսերից:

Ամեն ինչի համար ասեք` ամեն ինչ լավ է:

Եվ իրոք, ամեն ինչ լավ կլինի:

Դիտվել է՝ 929

Մեկնաբանություններ