Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Քաղաքական խուժանը

Քաղաքական խուժանը
28.03.2025 | 07:16

Մի միլիոն տարի անցնի՝ պատմության մեջ հիշվելու ես որպես դավադիր պատերազմ հրահրած ու քո տերերի ցուցումով Արցախը գիտակցաբար հանձնած դավաճան-կապիտուլյանտ:

1988 թ. ի վեր կարգավորման ոչ մի փաստաթուղթ, միջնորդների ոչ մի առաջարկ չի նախատեսել այն, ինչին փաստացի հասցրել ես դու՝ Արցախի ամբողջական հանձնում ու իսպառ հայաթափում, Հայաստանի տարածքների, ինքնիշխանության ու հեռանկարի կորուստ: Անգամ Ադրբեջանը 1988 թ. սկսած երբևէ չի երազել ունենալ այն, ինչ դու գիտակցաբար նվիրել ես՝ Ալիևից արժանանալով «հարբած ծաղրածու» քեզ համար փաղաքշական պատվանվանը: ՈՒ այդ ամենը հինգ հազար զոհերի կյանքի ու տասը հազար հաշմանդամների առողջության գնով: Արյունն ու մեղքը անձամբ քո վզին են:

Քո լեզվանիությունն էլ, որ քեզ ներշնչել ես, թե քո հաղթաթուղթն է, մի օր փողոցում կամ ուղիղ եթերում ռաստ կգա ավելի ճոխ լեզվանիության (ոչ էսօրվա պառլամենտի ջերմոցային պայմաններին, ինչին դու սովորել ես) ու դու էդ ժամանակ կհասկանաս, որ դու անգամ լեզվանիության հարթությունում ես տուզիկ, մատնաչափիկ ու լուզեր:

Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1806

Մեկնաբանություններ