ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

Արցախն ուրացաք ու դեռ երես ունեք Հայաստանում պաշտոնի՞ հավակնել

Արցախն ուրացաք ու դեռ երես ունեք Հայաստանում պաշտոնի՞ հավակնել
28.03.2025 | 13:49

Հայրենիքի դարպասները պահելը միշտ էլ դժվար, վտանգավոր ու ծանր գործ է, Սարիկ։ Արցախում, բացի ծառայելուց, նաև մարդիկ էին ապրում, սովորական հայեր, ովքեր չէին տրտնջում, չէին նեղվում՝ ամեն պահի պատերազմի սպառնալիքը գլխներին կախված քնելուց։

Այո, Արցախում ծառայությունը հեշտ չէր, որովհետև հեռու էր տնից-տեղից, բայց Արցախը այն միակ վայրն էր, որտեղ սահման պահելով ողջ Հայաստանը հանգիստ քնում էր։ Արցախում կենտրոնացված էր բանակի մեծ մասը, որովհետև հասկանում էին, որ, եթե Արցախի սահմանը չպահվի, Ամասիայում անգամ մարդ չի կարող հանգիստ քնել։

Այսօր չկա Արցախը, ու քո թշվառական տերերի շնորհիվ հիմա բանակի զինվոր ունեցող ցանկացած ընտանիք 2 տարի «մեռած ա, թաղած չի» վիճակում է լինում, որովհետև չգիտի՝ ՀՀ որ կետում էլ լինի զորամասը, իր երեխան կացարանում ողջ-ողջ կայրվի՞, թե՞ թշնամու դիվերսիան կներկայացնեն ինքնասպանություն ու անգամ չեն թողնի Եռաբլուրում հուղարկավորել։ Քո տրամաբանությամբ` հիմա վատ տեղ է Ջերմուկը, Վարդենիսը, Երասխը, Վերին Շորժան, Նոյեմբերյանը, Գորիսն ու Սիսիանը։ Զգո՞ւմ ես տարբերությունը. էն ժամանակ մենակ Արցախն էր «վատ տեղ», հիմա՝ սաղ ՀՀ քարտեզը։

Վահան պահելը ծանր գործ է, Սարիկ։ Քո ու քո տիրոջ խելքի բանը չի, դրա համար էլ արժեզրկում եք էն ամենը, ինչից չեք հասկանում կամ չեք ուզում հասկանալ։

Վազգեն Սարգսյանն ասում էր. «Բանակը ազգի ինքնաճանաչման հայելին է, բոլոր հայերի ծնունդն է, հայության հավաքական կերպարն է, նրա պատասխանատվությունը, նրա պատմության վերագնահատումը և հայացքը ապագային»։ Դուք Վազգենենց ստեղծած բանակը քանդեցիք, բարոյազրկեցիք, հայերին պառակտեցիք, Արցախն ուրացաք ու դեռ երես ունեք խոսել, ձեզ հայ համարել ու Հայաստանում պաշտոնի հավակնել:

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 1845

Մեկնաբանություններ