Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Եվ ուրեմն, да здравствует գազան պետական գործիչ փաշինյան նիկոլը

Եվ ուրեմն, да здравствует գազան պետական գործիչ փաշինյան նիկոլը
28.03.2025 | 20:27

Ժողվարչապետ փաշինյանը, ինչպես ասում են, այսօր էլ ՌԴ Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին չի թողնում մուտք գործել Հայաստան: Պրն Աբրահամյանն աչքիս լույսը չէ, բայց, այնուամենայնիվ, պետք է արտահայտվեմ գելուգազան փաշինյան նիկոլի հերթական գազան արարքի վերաբերյալ:

Մեր մեջ ասած, ճիշտ է անում գազանիկը: Ինդուլգենցիա ունի ումից ասես, և հասկանում է, որ Աբրահամյանի կարգի ցանկացած անձի մուտքը Հայաստանը նրան վնասից զատ օգուտ չի բերի, իսկ եթե այդպես է, ինչո՞ւ թողնել նրան երկիր:

Թողնել և սպասել, թե ինչ կբերեն իր սեփական գլխին:

Բացի այդ, գրեթե հանրային զայրույթ և համապատասխան ռեակցիա քաղաքական շրջաններում չառաջացրեց Զատուլինի, Կրիվոպուսկովի, Միհրանյանի արգելքը:

Ի՞նչ արեց այդ նույն պրն Աբրահամյանը, երբ Հայաստանից վտարեցին Անդրանիկ Միհրանյանին, Վիկտոր Կրիվոպուսկովին, արգելեցին մուտքը Կոնստանտին Զատուլինին, մինչ այդ հայրենիք գալու իրավունքից զրկվեցին մի շարք ֆրանսիացի դաշնակցականներ և այլք:

Հիմա ասում են, թե, իբր, Աբրահամյանը ՀՀ քաղաքացի է:

Իրոք այդպես է, բայց փաշինյան նիկոլը որպես իսկական գելուգազան, որպես Սորոս Ջորջի ու ամերիկյան դեսպանի երես տված «դեմոկրատ», թքած ունի թե՛ ՀՀ սահմանադրության, թե՛ դրա 40-րդ հոդվածի վրա:

Մարդն օրը ցերեկով պառլամենտում պղծում է ՀՀ օրենսդրության բոլոր նորմերը, հիմա մի 40-րդ հոդված ավելի, մի 40-րդ հոդված պակաս, նրա տանձի՞ն է:

Սույն գելուգազանը համոզված է, որ ընդդիմության կյանքի իմաստը 2026-ին իր հետ ընտրություններին մասնակցելն ու պարտվելն է, որովհետև նա կկեղծի ընտրությունները, իսկ Քոչարյանն էլ կասի, թե՝ բա ինչ անենք, եթե ժողովուրդը մեզ բավարար քանակի ձայն չի տալիս:

Եվ ուրեմն, да здравствует գազան պետական գործիչ փաշինյան նիկոլը, սպասենք նրա հաջորդ դեմոկրատական քայլերին և հետևենք Նոր Հայաստանի լուծարման բարդ պրոցեսին:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1813

Մեկնաբանություններ