Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Թուղթ»՝ անուղեղների համար

«Թուղթ»՝ անուղեղների համար
28.04.2025 | 16:01

Այս վարչակարգը սազանդարի նման խոսում է «խաղաղության մասին» համաձայնագրից և առայժմ էական հաջողությունների չի հասնում, բացառությամբ ցուցադրական մի քանի կտոր «սահմանազատումից»՝ հօգուտ Ադրբեջանի թուրքերի:

Եթե այս «թուղթն» էլ պետք է արժանա Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կարգավիճակին ու բախտին, ապա էսքան գլուխ տանելն ու խաղաղության մասին զրույցներն ու հեքիաթները, սահմանին գրաֆիկով կրակելն ու հոխորտանքներն ինչի՞ համար են:

Ո՞ր անուղեղների համար է, իրենց ընտրողների՞...

Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 2104

Մեկնաբանություններ