ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Իշխանությունը զբաղված է հիշողության դաշտի ապամոնտաժմամբ

Իշխանությունը զբաղված է հիշողության դաշտի ապամոնտաժմամբ
12.05.2025 | 12:26

Հայաստանյան կառավարիչների քարոզչական նոր ալիքը՝ Երկրորդ համաշխարհայինի «վերաիմաստավորման» թեմայով, արդեն համակարգված կերպով է մատուցվում՝ պետական մակարդակով։ Այս օրերին Հանրային հեռուստատեսության եթերը վերածվել է գաղափարական լաբորատորիայի, որտեղ «քննարկումների» անվան տակ հանդես են գալիս հանրությանը գրեթե անհայտ քվազի-փորձագետներ՝ մարդիկ, ովքեր տարիներ շարունակ արտահայտել են մաքուր անգլո-սաքսոնական գաղափարական օրակարգ։

Սրանք պատահական մարդիկ չեն, նրանք տևական ժամանակ ծառայում են արևմտյան՝ հատկապես բրիտանական և ամերիկյան «փափուկ ուժի» համակարգին։ Իսկ հիմա Նիկոլը գլխիկոր կատարում է իր առաջ դրված «տնային աշխատանքը»՝ մաքրելով մեր հավաքական հիշողությունը բոլոր այն դրվագներից, որոնք կարող են ոգեշնչել։ Այսօր թիրախը Հայրենական պատերազմն է։

Նիկոլի իշխանությունը՝ բանակցային դաշտում պարտված, այժմ զբաղված է հիշողության դաշտի ապամոնտաժմամբ։ Հանրայինում տեղի ունեցող այս կեղծ քննարկումները իրականում ոչ թե վերլուծություն են, այլ ուղղորդված քարոզ՝ միակողմանի, մանիպուլյատիվ և ազգային արժեզրկման տրամաբանությամբ։ Օրերս Արծրունի կողմից հնչեցված «վերաիմաստավորելու» ազդարարումը արդեն մեդիա մակարդակում իր կիրառությունն է ստացել։

Այսպես ձևավորվում է մի մեդիա-դիսկուրսային կառուցվածք, որն ամբողջությամբ ներմուծված է անգլո-սաքսոնական նարատիվով՝ «ԽՍՀՄ հաղթանակը միֆ էր», «Հայերի դերը՝ ուռճացված», «Ազատությունը՝ արևմուտքից է» տոնայնությամբ։ Խոսվում է Տուխաչևսկու մասին՝ իբր որպես խորհրդային «արշավանքների» ապացույց, բայց դիտավորյալ լռություն կա նրա՝ որպես բրիտանական գործակալ վերացվելու փաստի շուրջ, մի բան, որ անգամ խորհրդային պատմագրությունն էր արձանագրել։

Իսկ ահա գեներալ ՄակԱրթուրի օրինակը ցույց է տալիս արևմտյան մտածողության բուն էությունը։ Ճապոնիայի կապիտուլյացիայից հետո ՄակԱրթուրը Տոկիոյում բոլոր ճապոնացի բարձրաստիճան պաշտոնյաներին կանգնեցրեց ծովի ափին և կարգադրեց նվագել «պախառոննի մարշ», որպեսզի պարտված ազգը խորապես զգա նվաստացումը։ Սա էր ուղերձը՝ պարտվածը պետք է գիտակցի իր տեղը և երբեք չփորձի վերականգնել արժանապատվությունը։

Հիմա նույն այդ տրամաբանությունն է ներմուծվում այստեղ՝ հաղթող հիշողությունը դարձնելով կասկածելի, իսկ թշնամու դիսկուրսը՝ ազատամիտ։ Եվ այդ գործիքը Նիկոլն է՝ իր մեդիա մանիպուլյացիայով, Հանրայինի տաղավարով և կեղծ «քննարկումներով», որտեղ ճշմարտությունը ոչ թե բացահայտվում, այլ փոխարինվում է քարոզչությամբ։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 1168

Մեկնաբանություններ