Նիկոլը կորցնելու բան չունի. նա հերթական նռնակի օղակը քաշած ահաբեկիչ է, ով արդեն պայթեցրել է մի քանի շենքեր ու հազարավոր մարդիկ սպանել:
Միայն կատարածի վախը բավարար է, որ քաղաքական խուժանն այլևս որևէ արգելքի առաջ չկանգնի:
Կորցնելու բան ունի հայ ժողովուրդը:
Կորցնելու բան ունի Հայաստանը:
Կորցնելու բան ունենք ՄԵՆՔ:
Հատիկ-հատիկ ջարդում ու ոչնչացնում է բոլոր նրանց, ովքեր դեռ կարող են դիմադրել կամ սպառնալ իր իշխանությանը:
Անում է, որովհետև մենք գերադասում ենք առանձին-առանձին ջարդվել, բայց չմիավորվել ու մեկ բռունցք չդառնալ:
Քաղաքական կուսակցություններ, ավագանիներ, Մայր Աթոռ, ազգային այլ հաստատություններ, գործարարներ, լրատվամիջոցներ ու մնացած բոլոր-բոլորը՝ հայության 80-85 տոկոսը:
Ես Նիկոլին ու իր արտաքին տերերին վաղուց ոչ մի հարց չունեմ:
Պատերազմ են հայտարարել Հայաստանին ու հայությանը:
ՈՒ դեռ հաղթում են: Ավելի ճիշտ՝ ոչ թե հաղթում են, այլ մենք ենք պարտվում:
Ես հարց ունեմ ընդդիմությանը. էլ ի՞նչ լինի, էլ ի՞նչ անի անհավասարակշիռ «ինքնիշխանը», որ դուք մի կողմ դնեք թավաքյալի ամեն ինչ ու բռունցքվեք: Իրար գաք և կոնկրետ քայլ անեք:
Էլ ի՞նչ:
ՈՒ՞մ կամ ինչի՞ն եք սպասում:
Էսօր հարձակվել է Հայաստանի ու հայերի համար այդքան բան արած բարերար Սամվել Կարապետյանի վրա, վաղը կհարձակվի ձեր բոլորի վրա:
Վաղն իսկ ընդդիմադիր բոլոր պատգամավորները, մեկ մարդու նման, պետք է ստորագրեն պատուհասին անվստահություն հայտնելու ձևաթուղթն ու շատ արագ անցնեն մնացածին:
Ձեզ թվում է ՔՊ խմբակցությունում բոլո՞րն են պատրաստ դառնալ Նիկոլի հանցակից ահաբեկիչը:
Չեմ հավատում:
Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ