ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Նիկոլ հայադավի պետական դավաճանությունը սողացող բնույթ ունի, մնալով անպատիժ, այն շարունակվում է. 6

Նիկոլ հայադավի պետական դավաճանությունը սողացող բնույթ ունի, մնալով անպատիժ, այն շարունակվում է. 6
19.07.2025 | 10:36

Սկիզբը՝ այստեղ

Նիկոլը թող գնա «կնգան» տա ԱՄՆ- ին վարձակալության, Սյունիքում Հայաստանի որևէ տարածք օտարին վարձակալության տալու իրավունք չունի

Նիկոլ հայադավին ծառայող շատ իշխանավորներ իր պես խորամանկ են, բայց նրանց խորամանկությունը նման է, ինչպես ժողովուրդն է ասում, «գեղցու աֆերիստության», զռում, մատնում է դրանով հանդես եկողի հետին նպատակները:

Աբու Դաբիում հուլիսի 10- ին Նիկոլ հայադավի և Ադրբեջանի նախագահ Իլհամ ալիևի ավելի քան 5 ժամ տևած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև մի կողմից Ադրբեջանը, մյուս կողմից Նախիջևանը և Թուրքիան միմյանց կապող Սյունիքի ճանապարհն ԱՄՆ- ին 100 տարով վարձակալության հանձնելու և այն «Զանգեզուրի միջանցքի» վերածելու ամերիկյան կողմի առաջարկը: Դատելով ամենից, Ալիևը և Նիկոլը կամ նրանցից առնվազն Նիկոլը տվել է իր համաձայնությունը վերոնշյալ առաջարկին, ընդ որում, հնարավոր է, դեռ նույիսկ հուլիսի 10- ից առաջ…

Ճիշտ նույն օրը Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում պատասխանելով «Ամերիկյան կողմի առաջարկները կդառնա՞ն բանակցությունների առարկա» հարցին, խորամանկորեն ասել է. «Տարբեր առաջարկություններ են ներկայացվել, մենք դրա մասին հայտարարություններ արել ենք, և ըստ նրա, թե որքանով դա կհամապատասխանի Հայաստանի շահերին, որքանով նպատակահարմար կհամարվի կարող է դառնալ, կարող է՝ ոչ»:

Պատասխանելով մեկ այլ հարցի՝ «Հայաստանի համար շարունակո՞ւմ է ընդունելի լինել, որ ապաշրջափակման հարցում գործառույթներն արտապատվիրակվեն միջազգային որևէ կազմակերպության», արտգործնախարարի տեղակալն ասել է՝ «Այո»: Հենց այս արտապատվիրակելը, ինչպես մի քանի օր հետո հայտնի դարձավ, Սյունիքի ճանապարհն ամերիկյան կողմին կամ ամերիկյան ընկերությանը 100 տարով վարձակալության հանձնելն է (հետագայում այդ թիվը կարող է փոխվել, լինել, ասենք, 99 կամ թեկուզ 50, բայց, ըստ էության, դրանից բան չի փոխվում):

Ըստ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանի, «Մեղրիի ճանապարհը պիտի վերահսկի ամերիկյան օֆշորային ընկերություն, որի արժեթղթերի 40% թուրքական է, 30%- ը իսրայելական, մնացածը անգլոսաքսոնական»։

Ճանապարհը վերածվում է միջանցքի, եթե այնտեղ սահմանային, մաքսային և այլ բնույթի վերահսկողություն է իրականացնում օտար պետությունը կամ օտար պետությունում գրանցված, օտար պատկանելություն ունեցող կազմակերպությունը:

Հիմա տեսնենք, թե Սյունիքի ճանապարհի վերահսկողության հարցում ինչ է ասել Մնացական Սաֆարյանն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում: Պատասխանելով «Այսինքն՝ կարող է որևէ երրորդ ընկերություն կողմերի համաձայնության դեպքում, որ դա լինի փոխադարձության սկզբունքով, վերահսկելբայդբճանապարհը» (ընդգծումը՝ մերը), արտգործնախարարի տեղակալն ասել է.

«Նորից կրկնեմ, եթե դա լիովին համապատասխանի մեր կողմից հայտարարված սկզբունքներին, դա կարող է իրականացվել»:

Ի պատասխան «Ազատության» հաջորդ հարցի՝ «Վերահսկողությունը իրականացնի՞ այդ միջազգային ընկերությունը» (ընդգծումը՝ մերը), արտգործնախարարի տեղակալն ասել է.

«Նշում եմ՝ եթե պահպանվեն սկզբունքները»:

Չգիտես՝ Սաֆարյանի պատասխանից զարմացած թե փորձելով նրա հուշել, հասկացնել, թե ախր այս ինչ եք ասում, «Ազատության» թղթակիցը հարցրել է. «Կարո՞ղ է վերահսկողություն իրականացնել այլ կազմակերպություն»:

Եվ, ահա, մինչ այդ միջազգային ընկերության կողմից Սյունիքի ճանապարհի վերահսկողության վերաբերյալ դրականորեն արտահայտված արտգործնախարարի տեղակալը միայն այստեղ նկատելով իր թույլ տված «սխալը», ասել է.

«Վերահսկողությունը սխալ բառ է, որովհետև դա կիրառելի չէ այդ դեպքում, կրկնեմ նորից՝ այդ գործընթացը պետք է իրականացվի Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության ներքո: Եթե դա համապատասխանի այս սկզբունքներին, այո, կարող է դա իրականացնել»:

Բնականաբար, հարց է առաջանում՝ եթե այդ գործընթացը, այսինքն՝ Սյունիքով Ադրբեջանի, Նախիջևանի, Թուրքիայի ուղևորների, բեռների փոխադրման նկատմամբ սահմանային, մաքսային հսկողությունը, էլեկտրաէներգիայի, համացանցի մալուխների (հետագայում հնարավոր է նաև գազատարի) անցկացման, Ադրբեջանի կողմից դրանց շահագործման նկատմամբ վերահսկողությունը Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության ներքո պետք է իրականացվի, ապա այդ դեպքում ի՞նչն է արտապատվիրակվում միջազգային ընկերությանը, ԱՄՆ- ը կամ ամերիկյան ընկերությունը ճանապարհը 100 տարով վարձակալելով, ի՞նչ է անելու այնտեղ…

ԱՄՆ- ի կողմից Սյունիքի ճանապարհը 100 տոկոսով վարձակալելու մտադրության կամ ծրագրի մասին Թուրքիայում ԱՄՆ- ի դեսպան, Սիրիայի հարցերով ԱՄՆ- ի նախագահի հատուկ ներկայացուցիչ Թոմաս Բարաքի հայտարարությունը, որով նա հանդես է եկել ԱՄՆ- ի կառավարության պաշտոնական վեբ- կայքում զետեղված հարցազրույցի վերջում, անգլերենից թարգմանաբար հետևյալն է.

«Եվ Թուրքիան այս ամենի կենտրոնում է, ինչպես Ադրբեջանն ու Հայաստանը: Նրանք վիճում են ճանապարհի 32 կիլոմետրի պատճառով, բայց դա կատակ չէ: Դա շարունակվում է արդեն տասը տարի՝ ճանապարհի 32 կիլոմետր։ Եվ ահա թե ինչ տեղի կունենա. Ամերիկան կգա և կասի. «Լավ, մենք դա կվերցնենք մեր ձեռքը: Տվեք մեզ ճանապարհի 32 կիլոմետրը 100 տարով վարձակալության, և դուք բոլորդ կկարողանաք դրանով կիսվել»» (ընդգծումը՝ մերը):

Ըստ դեսպանի ասածի, ստացվում է, որ իրադարձությունների վերոնշյալ զարգացումն արդեն կանխորոշված է, ինչն իր հերթին նշանակում է, որ Թոմաս Բարաքը հարցազրույցի օրը՝ հուլիսի 11- ին, արդեն տեղյակ է եղել Սյունիքի ճանապարհն ԱՄՆ- ին վարձակալության տալու (ապաշրջափակման հարցում գործառույթներն արտապատվիրակելու և ճանապարհի վերահսկողության իրավունքն ԱՄՆ- ին տալու) Նիկոլ հայադավի, հնարավոր է, նաև Ալիևի համաձայնության մասին:

«Անդրադառնալով խնդրին, բլոգեր Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրելէ .

Որևէ սկզբունք չի պահպանվելու և դա գիտի նույնիսկ այս կենդանին, իսկ միջանցքն էլ, ինչպես հաղորդում էին վաղօրոք որոշ ԶԼՄ- ներ, տրամադրվելու է ինչ- որ ամերիկյան ընկերության, որին մասին սա ակնարկում է…

Բոլորի համար էլ պարզ է, թե այդ ընկերությունն ու՛մ է ծառայելու և իրականում ո՛վ է նրա տերը…

Փաստորեն՝ ԱՄՆ- ն, իր ՆԱՏՕ- ի դաշնակից Թուրքիան և Իսրայելը վերահսկողություն են սահմանելու Սյունիքի մարզում և կտրելու են Հայաստանն Իրանից…

Սա նշանակում է նաև, որ Հայաստանը գնում է «Սիրիայի» ճանապարհով և դրվում է Հայաստանի ծվեն֊ծվեն անելու սկիզբը, որի վերջնարդյունքում հայերին վռնդելու են, իսկ Հայաստանն էլ կվերանա…

Սրան է տանում Նինոլ Անհողը, ով Արցախը ոչնչացնելուց հետո մեծ եռանդով ոչնչացման է տանում Հայաստանը… »:

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 352

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

s://www.irates.am/hy脭卤脰脮隆脮脮芦脮露脮隆脮陆脮碌脮隆脮露/1752919509">

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Թուր­քիան մուտք է գոր­ծել տա­րա­ծաշր­ջան ու Ար­ցա­խից սպառ­նում է և՛ Ի­րա­նին, և՛ Ռու­սաս­տա­նին
Թուր­քիան մուտք է գոր­ծել տա­րա­ծաշր­ջան ու Ար­ցա­խից սպառ­նում է և՛ Ի­րա­նին, և՛ Ռու­սաս­տա­նին

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Իսկ նավակն արդեն խորտակվում է
Իսկ նավակն արդեն խորտակվում է