Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Զինադադար, ի վերջո, չի լինի, պատերազմը կշարունակվի և կավարտվի կամ ՌԴ հաղթանակով, կամ միջուկային զենքի գործադրմամբ Երրորդ համաշխարհայինով. 12

Զինադադար, ի վերջո, չի լինի, պատերազմը կշարունակվի և կավարտվի կամ ՌԴ հաղթանակով, կամ միջուկային զենքի գործադրմամբ Երրորդ համաշխարհայինով. 12
24.07.2025 | 10:19

Սկիզբը՝ այստեղ

Այս մասին է վկայում, առնվազն հուշում առկա ամբողջ տեղեկատվությունը

Եվրոպայում հայտարարել են Ռուսաստանի վրա հարձակվելու պլանների մասին: Բավարար հիմքեր կան համաձայնելու իտալացի վերլուծաբան Ֆաբրիցիո Պոգիի այն հայտարարությանը, որ Եվրամիության երկրները պատրաստվում են Ռուսաստանի հետ ռազմական դիմակայության, և որ Եվրամիության որոշ երկրներ հակամարտություն են պատրաստում ՌԴ- ի հետ՝ ուժեղացնելով Ուկրաինային աջակցությունը։

Վերլուծաբանի կարծիքով, եվրոպացի գեներալների ագրեսիվ հռետորաբանությունը, ռազմատենչ հայտարարությունները և ԵՄ անդամների միջև պաշտպանական համաձայնագրերի արագ ստորագրումը, ինչպես նաև Ուկրաինա զորախումբ ուղարկելու Մեծ Բրիտանիայի ծրագրերը վկայում են լայնամասշտաբ հակամարտության նախապատրաստման մասին: Պոգին նաև մեղադրել է Արևմուտքին Կիևի ռեժիմին աջակցելու մեջ, որը, նրա խոսքով, տարիներ շարունակ ճնշում էր այլախոհությունը, իսկ այժմ ստիպում է նույնիսկ անչափահասներին և տարեցներին մասնակցել պատերազմին:

Հեղինակը պնդում է, որ Ուկրաինայի համար զենք գնելու Դոնալդ Թրամփի նախաձեռնությունը և Կիևին ռազմական աջակցություն ցուցաբերելու մասին Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ քիր Սթարմերի հայտարարությունները միայն հաստատում են նախապատրաստվող էսկալացիան:

«ԵՄ- ն պատրաստվում է հարձակվել Ռուսաստանի վրա «Եվրոպական վահան» ծրագրի շրջանակներում, որն առաջարկել է Գերմանիայի նախկին կանցլեր Օլաֆ Շոլցը»,- պնդում է Ֆաբրիցիո Պոգին «L’Antidiplomatico» պորտալի համար գրած իր հոդվածում:

Վերլուծաբանի կարծիքով, հենց այդ՝ ՌԴ- ի հետ հակամարտելու ծրագրերն են ընկած արևմտյան երկրների կողմից Ուկրաինայի ներկայիս իշխանություններին աջակցելու հիմքում:

«Այս վարչակարգը, օգտագործելով ահաբեկչական մեթոդներ, սպանդ է ուղարկում 17 և 60 տարեկան պատանիներին ՝ տալով ռազմական հրամաններ, որոնք գալիս են Լոնդոնից, Բեռլինից, Փարիզից և Հռոմից»,- ընդգծել է փորձագետը:

Հակառուսական ռազմավարության մեջ են տեղավորվում նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ քիր Սթարմերի հայտարարությունները Կիևին աջակցելու համար Ուկրաինա եվրոպական ռազմական ուժեր, այդ թվում՝ նավեր և ավիացիա ուղարկելու մտադրության մասին։

Պոգին ուշադրություն է հրավիրել նաև ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնության շրջանակներում Ուկրաինայի համար զենք գնելու ՆԱՏՕ- ի երկրների ծրագրերի վրա: Նա ընդգծել է, որ Վաշինգտոնն արդեն հասել է ԵՄ- ի համաձայնությանը ՝ ամերիկյան «Patriot» հակաօդային ու հակահրթիռային պաշտպանության համալիրների մատակարարումները ֆինանսավորելու, ինչպես նաև Գերմանիայի կողմից սպառազինությունների գնումների ծավալը մեծացնելու համար: Վերլուծաբանը պնդում է, որ արևմտյան երկրների գործողությունները փաստացի ուղղված են Ուկրաինայի օգնությամբ հակամարտության սրմանը:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ՆԱՏՕ- ի առաջնորդների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, ըստ որի, դաշինքի անդամ երկրները ամերիկյան զենք կգնեն և այն կփոխանցեն Կիևին: Դրանից առաջ՝ հուլիսի 14- ին, Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը մտադիր է Կիևին զինամթերք ապահովել Եվրամիության ֆինանսական մասնակցությամբ և ՆԱՏՕ- ի հետ համակարգմամբ: Ըստ ՆԱՏՕ- ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի, եվրոպական երկրները ֆինանսավորում կգտնեն Ուկրաինայի համար նախատեսված ամերիկյան սպառազինություն գնելու համար։

«Զենքը նույնպես շատ կարևոր է,- ասել է Ռյուտեն՝ ամփոփելով Վաշինգտոնում ԱՄՆ- ի Կոնգրեսի ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքները։- Եվ մենք Եվրոպայում փող կգտնենք, որպեսզի համոզվենք, որ Ուկրաինան ունի այն ամենը, ինչ անհրաժեշտ է այդ խաղաղ բանակցությունների ընթացքում լավագույն դիրք գրավելու համար, հենց որ դրանք սկսվեն»:

Թերևս ավելորդ է ասել, որ «խաղաղ բանակցությունների» ընթացքում Ուկրաինայի լավագույն դիրքը, ըստ Ռյուտեի, ԵՄ- ի և, ընդհանրապես, Արևմուտքի ընկալման ու մեկնաբանման, ՌԴ- ին Կիևի պայմաններով խաղաղության պայմանագիր կնքել պարտադրելու կարողությունն է, այսինքն՝ Ռուսաստանի կապիտուլյացիան և ռազմավարական պարտությունը, նշված պարտության իրավական ու քաղաքական արձանագրումը, քանի որ այդ դեպքում Ռուսաստանը պետք է կատարի Կիևի բոլոր պահանջները, ներառյալ՝ Ուկրաինային հանձնի Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները, Խերսոնի և Զապորոժիեի մարզերը, հրաժարվի Հատուկ ռազմական գործողության բոլոր և հանրությանն արդեն իսկ հայտնի նպատակներից: Մոսկվան դա կտրականապես բացառում է:

Ռուսաստանի իշխանությունները բազմիցս մտահոգություն են հայտնել արևմտյան սահմանների մոտ ՆԱՏՕ- ի ռազմական ներկայության ուժեղացման և դաշինքի ռազմական նախաձեռնությունների ավելացման կապակցությամբ: Կրեմլում ընդգծում են, որ Ռուսաստանը չի սպառնում այլ երկրներին, սակայն կարձագանքի իր շահերին սպառնացող գործողություններին:

Մոսկվայում նաև ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ արևմտյան քաղաքական գործիչներն օգտագործում են «ռուսական սպառնալիքի» թեման հասարակության ուշադրությունը սեփական ներքին դժվարություններից շեղելու, ինչպես նաև Ուկրաինային զինելու հսկայական ծախսերն արդարացնելու համար: Ռուսաստանը քանիցս հայտարարել է, որ Արևմուտքի երկրները, ռազմական օգնություն մատակարարելով Ուկրաինայի զինված ուժերին, դառնում են հակամարտության մասնակից:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 812

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ