Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունները «բազմաթիվ ուղղություններով զգալի առաջընթացի» են հանգեցրել։ Այս մասին Վաշինգտոնից վերադառնալու ճանապարհին, ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը նախօրեին հանդիպում է անցկացրել ԱՄՆ առաջնորդի հետ Սպիտակ տանը։               
 

Շատերդ դիմակայեցիք մարտական կրակներին, բայց գնացիք շինծու կրակով

Շատերդ դիմակայեցիք մարտական կրակներին, բայց գնացիք շինծու կրակով
25.09.2025 | 12:18

ՈՒշ էր։ Այդ օրը անընդհատ անձրև էր գալիս, ուժեղ ամպրոպ էր։ Լալիս էլ, լաց լինելով, շորերն էր ճամպրուկի մեջ դնում։ Ես մտածում էի՝ ինչ պատրաստեմ, որ գոնե վաղը մի բան ուտենք։ Ամեն կայծակի ձայնից վեր էինք թռչում՝ մտածելով, որ գուցե քաղաքին են խփում։

Բայց այս մի անգամ ձայնն ուրիշ էր՝ աննկարագրելի ուժգին։ Շենքն էլ դղրդաց։ Մի պահ քարացա։ Լալիս վազելով եկավ.

- Մամ, էս ի՞նչ ա իլալ, է՛լա սկսվի՞ց կռիվը,- քարացավ ու սկսեց հեկեկալ։

Պինդ գրկեցի։ Նստեցինք գետնին։ Երազում էի այդ պահին բարձր լացել, գոռալ, բայց չէի կարող։ Ինչպե՞ս կարող եմ հենց այդ պահին իմ երեխայի աչքի առաջ ցույց տալ իմ թուլությունը։ Ինչպե՞ս։

Անցավ երկու, երեք րոպե։

Լսվեցին շտապ օգնության ու 911-ի մեքենաների ձայները։ Քաղաքը քարացել էր։ Դուրս եկա պատշգամբ ու տեսա՝ կրակ, ծուխ…

Սկսեցի զանգել։ Ասացին՝ ինչ է պատահել։

Մտա սենյակս, դուռը փակեցի ու սկսեցի լաց լինել։ Լացում էի ու գիտակցում՝ իրենք մեզ մտածված տարան… (իմ կարծիքն է)։

Երբ դուրս եկա սենյակից, տեսա՝ Լալին շորերը ճամպրուկից հանել ու միջանցքով մեկ շաղ է տալիս։ Գրկեցի։

- Բալ, խե՞ տիյս անում։

- Մամ, էս ի՞նչ կյանք ա, խե՞յն մեզ ստի անում, խե՞… Հյուրնք ի՞նչ ըրալ։

Լռեցի։ Չգիտեի՝ ինչ պատասխանել։

Մի փոքր անց լսեցի Լալին ասում է.

- Մամ, թող մեր տոնը ստի թափած ինի, վեր թուրքերը կիան օզին մեր տանը կենան, տեսնան՝ թափած ա ապրին վեչ։

Եվ այդ ընթացքում արդեն ամբողջ քաղաքը լցված էր շտապ օգնության սիրենաների ձայներով։ Մարդիկ խելագարի պես վազում էին՝ ով դեպի պայթյունի վայրը, ով՝ հիվանդանոց՝ հարազատին գտնելու։ Ոմանք էլ շտապում էին արյուն հանձնելու, ուրիշներն ուղղակի օգնելու։

Գուցե այս ամենը պատկերացնել դժվար է, բայց այն օրերին ծանոթ թե անծանոթ՝ իրար ցավ էին կիսում հարազատի պես, փորձում գոնե մի փոքր բանով օգտակար լինել։

Շատերդ դիմակայեցիք մարտական կրակներին, բայց գնացիք շինծու կրակով…

Դժոխք էր դարձել քաղաքս։

Այո՛, մենք անցանք դժոխքի միջով։

Խաղաղ ննջեք…

Վիրավորներին էլ՝ շուտափույթ առողջություն։

25.08.2023

Աննա ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 412

Մեկնաբանություններ