«Ի հեճուկս Պրահայի պայմանավորվածության՝ Ադրբեջանի բարձրագույն օղակներից հնչում են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կասկածի տակ առնող հայտարարություններ»,- իր հոդվածում գրել է Նիկոլ Փաշինյանը:
Այսինքն, հիմա էլ մեզ ուզում է ասել, որ կարող էր Պրահայում չստորագրել փաստաթուղթ, ու կլիներ նույնը, ինչ հիմա է: Ուղղակի Արցախը դատարկելու և արդյունքում Արցախում ցեղասպանություն իրականացնելու համար Ադրբեջանը լեգալ իրավունք չէր ունենա: Ուղղակի հիմա Հայաստանը չի կարողանում սուվերեն որոշումներ կայացնել, որովհետև մեր տարածքի մի զգալի հատված Ադրբեջանի ռազմական օկուպացիայի տակ է, բայց Հայաստանը դա պատերազմով չի կարող շտկել: Ուղղակի Պրահայի ստորագրումից հետո Հայաստանը կորցրեց իրական անվտանգային համակարգի հետ կոնստրուկտիվ աշխատելու իրավունքը, իսկ փոխարենը ոչինչ չստացավ:
Չոր մնացորդում ունենք միայն Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանումը՝ Ֆրանսիայի ու ԵՄ քավորությամբ և Ալիևի անձնական քմահաճության երաշխավորությամբ:
Էդուարդ Սարիբեկյան