«Եվրամիությունը մշակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 17-րդ փաթեթը և նոր սահմանափակումների ներդրումը համակարգում է ամերիկյան իշխանությունների հետ»,- Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ Իր հերթին հանրապետական սենատոր Գրեհեմը հայտարարել է, որ ԱՄՆ-ի խորհրդարանի վերին պալատը կաջակցի «ջախջախիչ» պատժամիջոցների ներդրմանը, եթե Մոսկվան հրաժարվի դադարեցնել ՈՒկրաինայի դեմ պատերազմը։                
 

Ժողովրդի հարստություն մետաղական հանքերը տվեցին օտար ընկերություններին, իրենք էլ փայ մտան

Ժողովրդի հարստություն մետաղական հանքերը տվեցին օտար ընկերություններին, իրենք էլ փայ մտան
12.02.2025 | 11:01

Բռնապետական Ադրբեջանը ծովի հատակից, մի քանի կիլոմետր խորքից նավթ ու գազ հանելու համար 1990-ականների վերջին ստեղծեց միջազգային կոնսորցիում, որի մեջ Ադրբեջան պետությունը մեծ չափով փայ մտավ։ Այդ նավթ ու գազի վաճառքի փողով զինեց իր բանակը, գնեց ում հարկն է ու այդ փողի ուժով տիրեց Արցախին: Հայաստանի ժողովրդավար կոչվող իշխանությունները, երկրի ընդերքը հռչակելով պետության սեփականություն, ժողովրդի հարստություն մետաղական հանքերը տվեցին օտար, օֆշորում գրանցված ընկերություններին, իրենք էլ դրանց թաքուն փայ մտան։ Այդ ընկերությունները բնական պաշարները ծովի տակից, մի քանի հազար մետրից չեն արդյունահանում, այլ՝ օգտակար մետաղներով հարուստ սարերը պայթեցնում, հողը քանդում, տանում են արտերկիր։ Գոնե Հայաստանում դեղին պղինձ ձուլեին, այդ էլ չեն անում։ Իմ ասածը թող չմեկնաբանվի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքը դադարեցնելու կամ օտար ընկերություններին Հայաստանից անհապաղ վռնդելու կոչ։ Պարզապես գրեցի այն մասին, ինչի մասին սովորաբար լռում են։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1739

Մեկնաբանություններ