Իրականության մեջ մենք ո՛չ մեր թշնամիներին, ո՛չ մեր դաշնակիցներին, ո՛չ էլ մեր միջավայրը չենք ճանաչում ու չենք էլ ցանկանում ճանաչել:
Հասկանալ մեր ընդհանրությունները մեր թշնամիների հետ, մեր տարբերությունները մեր դաշնակիցների հետ և նաև հակառակը:
Դա կապված է այն պարզ հանգամանքի հետ, որ չենք ցանկանում ինքներս մեզ ճանաչել. ճանաչել օբյեկտիվ, առանց պաթոս ու ինքնաոչնչացնող քննադատություն, առանց ծայրահեղություներ, առանց էմոցիա, ճանաչել ինքներս մեզ փոփոխելու ու բժշկելու նպատակադրումով:
Ամեն բան պետք է փորձել ընկալել ու հասկանալ, հիմք ընդունելով կենցաղն ու մտածողությունը, ինքներս մեզ փորձել ըմբռնել նաև նայելով դրսի հայացքով՝ զերծ ինքնապաշտպանական, ինքնափառաբանման պիտակներից:
Ալեն Ղևոնդյան