Հայտարարագրերի մասին օրենքը ոչ միայն խախտում է մարդու անձնական տիրույթի անձեռնմխելիությունը, այլև ծախսատար ու գլխացավանքային է: Այն պետք է բոյկոտել և չեղարկել:
Օրենքը բացարձակ աղերս չունի հարկ վճարելու պատրաստակամության հետ, ստվերը հարկային դաշտ բերելու բազմաթիվ մեթոդներ կան, թող լոլոներ չկարդան: Ընդամենը բավարար էր հաշիվների վրա մուտքեր կատարելիս «նպատակ» դաշտը լրացնելը դարձնել պարտադիր, ու վերջ:
Ու ՎԵՐՋ: Քաղաքացու հաշվի շարժը պահպանել բանկային գաղտնիքի շրջանակներում, իսկ անհրաժեշտության դեպքում հաշվետվություններ պահանջել բանկերից՝ ըստ օրենքի:
Բանկային ոլորտում գործում է փողերի լվացման մասին օրենք, որն էլ լիարժեք վերահսկում է ապօրինի դրամաշրջանառությունը:
Հայտարարագրերը այս իշխանության հերթական ավտորիտար որոշումն է և մերժման ենթակա՝ իր հետ միասին:
Գևորգ Կարապետյան