ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

DVD-ների հեղափոխությունը շարունակվում է

DVD-ների հեղափոխությունը շարունակվում է
28.11.2008 | 00:00

25-ՐԴ ԿԱԴՐ
Մարտի մեկի ԱԺ հանձնաժողովի առաջիկա նիստում կցուցադրվի «հակընդդեմ» տեսաերիզ, որը, ըստ լավատեղյակների, հանձնաժողովին է հանձնել «ժողովրդից ինչ-որ մեկը»:
Բայց առաջին կադրերից ոզնուն իսկ պարզ է դառնում, որ «հայտնի ուժերն» են պատրաստել տեսաֆիլմը, որը տեխնիկական առումով բավականին պրոֆեսիոնալ է, կատարման առումով` ահավոր «ռաբիս», «դարդիման»:
Այսպես. հնդկական «կինոյի» ձայնով մեկը «բացահայտում» է մարտի մեկի «մանրամասները», փորձում «քսանհինգերորդ կադրի» էֆեկտով ազդել «դիտորդի» ենթագիտակցության վրա:
Իսկ իրականում տեսաերիզում Ալիկ Արզումանյանի և «մնացածի» ֆոնի վրա ամփոփ «ցուցադրում» են բոլոր այն գաղտնալսումները, որոնք հազար անգամ արդեն տիրաժավորել են իշխանական մամուլը, հեռուստաեթերը, որոնց մեջ, ըստ էության, որևէ «կրիմինալ» չկա, բացի... հայհոյանքներից. ֆիլմում ամեն մի հայհոյանքը կրկնվում է հատուկ և մի քանի անգամ, որպես ցնցող «երևույթ» հայ մաքրամաքուր խոսակցության ֆոնին:
Եվ եթե հիշենք, թե ինչ էր ասել այդ «գաղտնալսումների» մասին պարոն Համմարբերգը (դրանք մարդու իրավունքների խիստ անթույլատրելի խախտում են), ապա հասկանալի է, թե ինչքան օրինական երկրում ենք շարունակում ապրել բոլորս:
Բայց սա ամբողջը չէ. օրերս «հակընդդեմ» DVD-ով հանդես է եկել նաև ընդդիմությունը և «ժողովրդից մեկ այլնը» այն ևս հանձնել է մարտի մեկի հանձնաժողովին: «Գործի պատասխանատուները» պնդում են, թե նոր բան այդ DVD-ում չկա, մենակ «մի միտինգ է ավելացվել»: ՈՒ դժվար թե այն ցուցադրեն:
Ի դեպ, հանձնաժողովի առաջիկա նիստին կհրավիրվեն ոչ թե այդ «ֆիլմերի ռեժիսորները», այլ անորակ «չերյոմուխան» կրակողները, որպեսզի բացատրություն տան, թե ինչու դրանք չեն պայթել` «ի տեղի»:
Չի բացառվում, որ այդ նիստին «կանչվի» նաև Գրիգոր Գրիգորյանը` ներքին զորքերի հրամանատարը:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 5582

Մեկնաբանություններ