Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Երբ արտգործնախարարը գործակալի համբավ ունի, նրանից լավ բան չես կարող սպասել

Երբ արտգործնախարարը գործակալի համբավ ունի, նրանից լավ բան չես կարող սպասել
12.03.2025 | 17:27

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը Հնդկաստանում լրագրողներին հայտարարել է․ «Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, ապա այստեղ պետք է ասեմ, որ մենք շատ մոտ ենք, նկատի ունեմ Հայաստանը և Ադրբեջանը, խաղաղության համաձայնագրի նախագծի վերջնականացմանը»: Արարատ Միրզոյանը ստում է, Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի նախագծի վերջնականացմանը շատ մոտ չեն, Ադրբեջանը պարբերաբար նորանոր պահանջներ է ներկայացնում Հայաստանին։ Ադրբեջանի բռնապետ Ալիևին պետք չէ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրով սահմանափակել Հայաստանի հանդեպ իր ոտնձգությունները։ Ադրբեջանում տիրող մեծ աղքատությունից, սոցիալական մեծ բևեռացումից, իրավական բեսպրեդելից, մարդու իրավունքների կոպիտ, համատարած ոտնահարումներից այդ երկրի հասարակության ուշադրությունը շեղելու համար Իլհամ Ալիևին պետք են արտաքին ճակատում նոր հաղթանակներ, որոնք նա կարող է տանել միայն Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանի նկատմամբ։

Հատուկ ծառայության գործակալի համբավ ունեցող Արարատ Միրզոյանը այս ամենը լավ է հասկանում, սակայն Նիկոլ Փաշինյանի նման Հայաստանի հանրությանը խաբում է, ժողովրդի զգոնությունը բթացնում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի մոտալուտ կնքումով։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 5726

Մեկնաբանություններ