29.05.2018|
10:24
Երեկ Հայաստանի երրորդ հանրապետությունը նշեց առաջինի 100-ամյակը: Սարդարապատում: Այսօր արդեն տոնն անցյալ է, մինչդեռ պետականության վերականգնման փաստը արժանի է գնահատման ու արժևորման շատ ավելի մեծ ընդգրկումով, քան շքերթն ու ելույթները, շնորհավորանքներն էին: Առավել ևս, որ առաջին հանրապետությունը 2 տարվա կյանք ունեցավ ու երկրորդի ժամանակ արգելված էր հիշել ու իմանալ` շատ երկար ժամանակ: