25.01.2018|
12:19
Փարիզն ու Մակրոնը, Ստրասբուրգն ու ԵԽԽՎ-ն ստվերեցին վարչապետ Կարեն Կարապետյանի աննախադեպ սխրանքը` նա ոտքը Հայաստանից դուրս դրեց ու գնաց ոչ թե Մոսկվա, Մինսկ, Բիշքեկ ու Աստանա, լավագույն դեպքում` Թբիլիսի կամ Թեհրան, այլ` Շվեյցարիա: ՈՒ` միանգամից` Դավոս: Համաշխարհային տնտեսական համաժողով, որին Հայաստանը տարիներով չէր մասնակցում` տարբեր պատճառաբանություններով: