14.11.2017|
09:55
Ադրբեջանցի քաղաքագետ, «Ատլաս» վերլուծական կենտրոնի տնօրեն Էլհան Շահինօղլուն, հղում անելով «հավաստի աղբյուրներին»` տեղեկատվական արտահոսք է տվել, որ Սոչիում Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների հանդիպման նախօրեին Մոսկվան իբր պատրաստել է «3 պայման» Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման համար` Ադրբեջանի անդամակցություն ԵԱՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին, Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայում և Լեռնային Ղարաբաղի շրջակա 5 շրջանների ազատագրում: