09.11.2017|
10:41
Սաուդյան Արաբիայում խառնաշփոթ է: Գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանը ճաղերի հետևում է նստեցրել 11 արքայազնի, բազում ներկա ու գործող նախարարների: Պաշտոնապես` նրանց ձերբակալել է Սաուդյան Արաբիայի կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովը` իր գործունեությունը սկսելուց մի քանի ժամ անց: Հանձնաժողովը, որ ձերբակալության հրաման տալու և երկրից դուրս գալն արգելելու իրավունք ունի, գլխավորում է Մուհամեդ բին Սալմանը, որ կես տարի առաջ է նշանակվել գահաժառանգ և վերլուծաբանների կարծիքով` թագավորության ամենաազդեցիկ մարդն է: