-
29.09.2017|
01:18
Այսօր սրտի համաշխարհային օրն է` World Heart Day: Առաջին անգամ նշվել է 1999-ին` Սրտի համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ: Նրան աջակցեցին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ն: Սկզբում Սրտի օրը նշվում էր սեպտեմբերի վերջին կիրակի օրը, 2011-ից ամրագրվեց սեպտեմբերի 29-ը:
-
28.09.2017|
14:41
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սեպտեմբերի 26-ին ներկայացրել է եվրոպական ինստիտուտները բարեփոխելու իր ծրագիրը, որ նրա կարծիքով դանդաղաշարժ ու անարդյունավետ են:
-
27.09.2017|
14:59
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական հայտարարությունն է արել Twitter-ում: Այս անգամ նրան հուզել է Թեհրանը: «Իրանը հենց նոր բալիստիկ հրթիռ փորձարկեց, որ կարող է Իսրայել հասնել,- գրել էր Թրամփը:
-
26.09.2017|
16:12
Իրաքի քրդական ինքնավարության տարածքում Իրաքյան Քրդստանի անկախության հարցով հանրաքվեն կայացավ: Ընտրատեղամասերը բացվեցին առավոտյան 07:00-ին և փակվեցին 18:00-ին:
-
26.09.2017|
14:05
Դեռ կոնֆեդերացիայի մեղրամիսը չվերջացած՝ Ադրբեջանը հարկադրանքի, սադրանքի, խարդավանքի և մնացած բոլոր միջոցները գործի կդնի ամեն ինչ իր շրջանը վերադարձնելու համար՝ աննշան ուշադրություն չդարձնելով մեր կամ «միջազգային հանրության» կողմից սպասվող արձագանքին:
-
26.09.2017|
14:00
Նախիջևանի մարզում զորքերի ու ռազմական տեխնիկայի նկատվող մեծ կուտակումների մասին վերջին մի շարք հայտարարությունների, այդ թվում նաև «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար և առաջատար քաղաքական փորձագետ Կարեն Վերանյանի օգոստոսի 30-ին հրապարակած տեղեկությունների լույսի ներքո մենք վկա ենք դառնում այն բանի, որ, ամբողջությամբ վերցրած, Նախիջևանի հարցը խիստ օրախնդիր է դառնում:
-
26.09.2017|
00:23
Ինչո՞վ է մարդկությունը զբաղված իր ամբողջ պատմության ընթացքում: Հազարավոր պատասխաններից միակ անփոփոխն է` կապեր հաստատելով ու խզելով: Միջանձնային ու միջպետական: Տիեզերական:
-
25.09.2017|
10:26
Թուրք փորձագետները լարված սպասում էին Ռեջեփ Թայիբ Էրդողանի նախագահությամբ վարվող Ազգային անվտանգության խորհրդի նիստի արդյունքներին, որի օրակարգում Թուրքիայի գործողությունների սցենարներն էին, եթե սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվեն կայանա:
-
24.09.2017|
03:18
ՄԱԿ-ի համընդհանուր խաղաղության ու գլոբալ աջակցության տպավորիչ կոչերի հիմքում գաղափարն է, որ բոլոր երկրների անվտանգությունն ու բարգավաճումը հնարավոր են միայն խաղաղ պայմաններում: ՄԱԿ-ը բնավ էլ լավագույն հեղինակությունը չունի ճգնաժամերի կանխարգելման հարցում, բայց նրա ներդրումը առողջապահության ու կրթության հարցում էականորեն օգնում է միջազգային զարգացմանը, իսկ նրա գերատեսչությունները շարունակում են կրճատել մարդկային կորուստները կոնֆլիկտների ընթացքում:
-
24.09.2017|
03:16
ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունենալով` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ինքնատիպ քայլ արեց: Նա հայտարարեց. «Մենք Հայոց ցեղասպանության ճանաչումը երբեք նախապայման չենք դարձրել Հայաստանի և Թուրքիայի երկկողմ հարաբերությունները կանոնակարգելու համար: Ավելին, հենց Հայաստանի նախաձեռնած գործընթացի շնորհիվ 2009-ի հոկտեմբերին կնքվեցին Ցյուրիխյան արձանագրությունները: Այդ փաստաթղթերն առայսօր չեն վավերացվել և հանգրվանել են պաշտոնական Անկարայի մութ գզրոցներում: